Artsakhpress

Տնտեսական

Բոլոր հարցերի լուծման բանալին տնտեսական աճն է. Արայիկ Հարությունյան

Վերջին տարիներին անվտանգության, տնտեսության զարգացման նպատակներով Արցախում իրականացված ծրագրերից ամենակարևորը համարում եմ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածի կառուցումը:

Բոլոր հարցերի լուծման բանալին տնտեսական աճն է. Արայիկ Հարությունյան

Բոլոր հարցերի լուծման բանալին տնտեսական աճն է. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այն տարածաշրջանի ամենագեղեցիկ ճանապարահներից մեկն է:
Ա. Հարությունյանի խոսքով՝ էներգետիկ անվտանգությունը և կանոնավոր էլեկտրամատակակարումը ուղղակիորեն պայմանավորված են բարձրավոլտ ցանցով, որն այսօր իրականություն է:
«Կառուցվել և դեռևս ընթացքի մեջ են տասնյակ հիդրոէլեկտրակայաններ: Սա ամենակարևորն է, քանի որ մենք կախված չենք արտաքին էներգակիրներից: Այս տարիների ընթացքում Արցախում ամենամեծ ձեռքբերումը համարում եմ հիդրոէներգետիկայի զարգացումը, քանի որ նավթի ու գազի պաշարները սպառվող եմ համարում: Տարիների ընթացքում, կապված գնային քաղաքականության հետ, լինելու են խնդիրներ, սակայն հիդրոէներգետիկան վերականգնվող էներգետիկայի այն ուղղությունն է, որը դեռ հազարամյակներ այդ խնդիրը չի ունենալու: Շահումյանի շրջանում են գտնվում ամենամեծ հիդրոռեսուրսները, որտեղ էլ կատարվում են զգալի ներդրումներ»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բոլոր հարցերի լուծման բանալին գտնվում է  տնտեսական աճի մեջ: Ըստ Ա. Հարությունյանի՝ վերջին 11 տարում Արցախի տնտեսական աճի տեմպերը աշխարհում եղել են ամենաբարձրներից մեկը՝ միջինում 10-ը %-ից ավել, արդյունքում 2007 թ.-ի 32 միլիարդ դրամանոց բյուջեն այս տարի հասել է 115 միլիարդ դրամի: Դա կատարվել է տնտեսական պրոյեկտների իրականացման արդյունքում և պետական բյուջե հարկեր մուտքագրելու շնորհիվ:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search