Artsakhpress

Հասարակական

Նախատեսվում է համացանցի որակի բարձրացում և գների իջեցում. Արայիկ Հարությունյան

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից ծրագրված ներդրումներն ընթացքավորվել են մայիսից, որոնք նպատակ ունեն բարելավելու համացանցի որակը:

Նախատեսվում է համացանցի որակի բարձրացում և գների իջեցում. Արայիկ Հարությունյան

Նախատեսվում է համացանցի որակի բարձրացում և գների իջեցում. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դեռևս նախորդ տարվա մայիսին Բեյրութում ընկերության սեփականատիրոջ հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Դրանից հետո հայաստանյան երեք օպերատորներին են ուղարկվել նամակներ՝ այստեղ գործելու առաջարկով, սակայն երկու ընկերություններից ստացվել է բացասական պատասխան, իսկ երրորդը չի էլ ընդունել նամակը:
««Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հետ համագործակցության մեր առաջին պայմանը եղել է որակը ՀՀ-ում գործողին հավասարեցնելը՝ զուգահեռ իջեցնելով գները: Այն կտևի մոտ 2 տարի: Մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ ընկերության հաշվարկով կատարվելու է 18 միլիոն դոլարի ներդրում: Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում տեսանելի են լինելու փոփոխությունները, իսկ համակարգը վերազինելուց հետո նախատեսվում է գների իջեցում»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search