Artsakhpress

Վերլուծական

Հայոց ցեղասպանության ճանաչումը Արաբա-ամերիկյան խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի կողմից

Վերջին տարիներին և ամիսներին արաբական երկրներն ազատագրվում են թուրքական կառավարության լկտի քաղաքական ազդեցությունից և սկսում են ազնիվ դիրքորոշում ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության ճանաչումը Արաբա-ամերիկյան խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի կողմից

Հայոց ցեղասպանության ճանաչումը Արաբա-ամերիկյան խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի կողմից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արաբական կառավարությունները, չնայած իրենց վաղուցվա համակրանքին և աջակցությանը Հայոց ցեղասպանության փրկվածների նկատմամբ, որոնք ապաստան էին փնտրել Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, դժկամությամբ էին ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ միևնույն իսլամական հավատքի պատճառով:
Առաջին արաբական երկիրը, որը կոտրեց այս ցեղասպանության հանցագործության ճանաչման թուրքական շրջափակման կապանքները՝ Լիբանանն էր: 1997 թ. ապրիլի 3-ին Լիբանանի պատգամավորների պալատը (Խորհրդարանը) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Լիբանանի խորհրդարանը երկրորդ բանաձևը ընդունեց 2000 թ. մայիսի 11-ին, հայտարարելով, որ այն «ճանաչում և դատապարտում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և իր լիակատար համերաշխությունն է արտահայտում  իր քաղաքացիների պահանջներին»:
Այդ ժամանակից ի վեր, Սիրիայի նախագահն ու խորհրդարանի տարբեր անդամներ մի քանի անգամ խոսել են Հայոց ցեղասպանության մասին, սակայն դեռևս պաշտոնական խորհրդարանական բանաձև չեն ընդունել՝ դա ճանաչելով որպես ցեղասպանություն:
Համանման քայլեր արվել են Եգիպտոսում, որտեղ դատական հայց է ներկայացվել Թուրքիայի դեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայն Եգիպտոսի խորհրդարանը պաշտոնական բանաձև չի ընդունել:
Մարտ ամսվա ընթացքում Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, որը փորձում է տապալել Լիբիայի կենտրոնական վարչակարգը, հայտարարություն է տարածել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սա լրիվ անակնկալ քայլ էր, քանի որ Լիբիայում հայկական համայնք գոյություն չունի:
Լուրեր կան, որ մեկ այլ արաբական երկիր ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ես նախընտրում եմ չհրապարակել այդ երկրի անունը՝ թուրքական կառավարությանը չտեղեկացնելու և նրա կողմից լոբբինգի իրականացում թույլ չտալու համար։
Վերջերս, անսպասելի ճանաչում արվեց 2019 թ. ապրիլի 25-ին, երբ Արաբա-ամերիկյան խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը (ADC) իր առաջին պաշտոնական հայտարարությունը արեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Համաձայն իր կայքէջի՝ «ADC-ն քաղաքացիական իրավապաշտպան կազմակերպություն է, որը կոչված է պաշտպանելու արաբական ծագում ունեցող մարդկանց իրավունքները և խրախուսելու նրանց  հարուստ մշակութային ժառանգությանը: ADC-ը հիմնադրվել է 1980 թ. ԱՄՆ նախկին սենատոր Ջեյմս Աբուրեզկի կողմից: Ներկայումս, ADC-ն ամենամեծ արաբա-ամերիկյան հասարակական կազմակերպությունն է ԱՄՆ-ում: ADC-ն պաշտպանում է բոլոր մարդկանց մարդու և քաղաքացիական իրավունքները և հանդես է գալիս ռասայականության ու մոլեռանդության ցանկացած ձևի դեմ»:
Ահա ADC-ի համակրական հայտարարության ամբողջական տեքստը. «Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված կոտորել է 1.5 միլիոն հայերի և հայ ժողովրդին բռնի տեղահանել իր պատմական հայրենիքից: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչում բոլոր նրանց, որոնք կորցրեցին իրենց կյանքն ու տները: ADC-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: 1915-1918 թթ. տեղի ունեցած համակարգված կոտորածներից հետո, բազմաթիվ հայ փրկվածներ փախան մոտակա արաբական երկրներ՝ ապաստան փնտրելու, իսկ հետո նոր տներ կառուցելու համար: Դարեր շարունակ հայ ժողովուրդը արաբական երկրներում ստեղծել է ծաղկուն համայնքներ, հատկապես Բարեբեր մահիկում: Հայկական համայնքը եղել է արաբական հասարակության անբաժանելի մասնիկը, դարեր շարունակ գոյություն ունենալով Պաղեստինում, ինչպես նաև Լիբանանում և Սիրիայում: Նշելով մեր բարոյական արատը մեր համաշխարհային հասարակության մեջ, ADC-ն  ուս ուսի կանգնած է մեր հայ քույրերի և եղբայրների կողքին: Մեր համայնքները շատ լավ գիտեն համակարգված թալանի և ճնշումների գինը, և մենք միասին կշարունակենք պաշտպանել անարդարության և հալածանքների առջև կանգնածներին»:
Համոզված եմ, որ ամբողջ աշխարհի հայությունը շնորհակալ է ADC-ին իր կարեկցական դիրքորոշման համար: Ի պատասխան ADC-ին ուղարկած իմ նամակի՝ ADC-ի իրավական և քաղաքական հարցերով տնօրեն Աբեդ Այուբը գրեց, որ առաջին անգամ է, որ ADC- ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Իմ հարցին, թե ի՞նչը դրդեց ADC- ին այս տարի հանդես գալու նման հայտարարությամբ, Այուբը պատասխանեց. «Վերջին երկու տարիների ընթացքում մենք երիտասարդ հայ-ամերիկացիների հետ աշխատելու պատիվ ունեցանք այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեզ բոլորիս վրա, և այդ հարաբերությունների արդյունքում մենք սկսեցինք ուսումնասիրել հայտարարությամբ հանդես գալու գաղափարը՝ ի նշան զորակցության: Բացի այդ, մեր անդամներից շատերը արմատներով կապված են համայնքին: Վերջապես, ամբողջ աշխարհում  ատելության և մոլեռանդության աճին զուգընթաց, զգում ենք, որ այժմ կարևոր է հայտարարությամբ հանդես գալը»:
Իմ հարցին, թե՞ արդյոք ADC- ն նախատեսում է նման հայտարարությամբ հանդես գալ հաջորդ ապրիլի 24-ին, Այուբը դրական պատասխան տվեց:
Ես նաև հարցրեցի Այուբին, թե՞ արդյոք ADC-ն որևէ քննադատություն ստացել է թուրքական կառավարության և ԱՄՆ-ի թուրքական կամ իսլամական խմբերի կողմից իր հայտարարության համար, նա հայտարարեց, որ ADC-ն որևէ նման քննադատություն չի ստացել: Սակայն, «մեր անդամները լիովին աջակցել են այս հայտարարությանը»:
Ի վերջո, երբ ես հարցրեցի, թե ADC-ն ի՞նչ է մտածում Թրամփի կողմից Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործելուց հրաժարվելու մասին, Այուբը պատասխանեց. «Նախագահ Թրամփի արածների մեծ մասը մտահոգության տեղիք է տալիս, սակայն Հայոց ցեղասպանության եզրի օգտագործման մերժումը համահունչ է նախորդ վարչակազմերին: Այս եզրն օգտագործելու անկարողությունը՝ անկարողություն է ճանաչելու միլիոնավոր անմեղ մարդկանց հասցված ցավն ու տառապանքը»:
Բնականաբար, ես ողջունում եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ADC-ի հայտարարությունը և Այուբի պատասխանները իմ հարցերին: Առաջարկում եմ հայկական կազմակերպություններին ADC-ի հայտարարությունը ուղարկել Վաշինգտոնում արաբական բոլոր երկրների դեսպանատներին՝ խնդրելով նրանց կոչ անել իրենց կառավարություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search