Artsakhpress

Սպորտ

Իվոբի. Ցանկանում ենք ԵԼ-ում հաղթել Մխիթարյանի համար (տեսանյութ)

«Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքսանդր Իվոբին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի հետ չի մեկնի Բաքու ու բաց կթողնի Եվրոպա լիգայի` «Չելսիի» հետ եզրափակիչը:

Իվոբի. Ցանկանում ենք ԵԼ-ում հաղթել Մխիթարյանի համար (տեսանյութ)

Իվոբի. Ցանկանում ենք ԵԼ-ում հաղթել Մխիթարյանի համար (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շատ ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակչին: Մենք մտադիր ենք կռվել մինչև վերջ ու հույս ունեմ` կկարողանանք նվաճել ԵԼ-ի Գավաթը ոչ միայն մեր, այլև` նրա համար»,- armsport.am-ի հաղորդմամբ՝ Իվոբիի խոսքերն է փոխանցում Teh Guardian-ը:
Հիշեցնենք` «Արսենալն» ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի ԵԼ-ի եզրափակչին:
«Մենք հիասթափված ենք, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու: Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին լինի թիմի հետ: Զրուցելով նրա ընտանիքի հետ՝ եկանք այն եզրակացության, որ նա չպետք է թիմի հետ մեկնի Բաքու»,- ասվում էր «Արսենալի» տարածած հաղորդագրության մեջ:
ԵԼ-ի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 23:00-ին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search