Artsakhpress

Հասարակական

Անցած տարում կապիտալ շինարարությանը հատկացվել է ավելի քան 20 միլիարդ դրամ

2018 թ.-ի պետական բյուջեով կապիտալ շինարարության համար հատկացվել է 20 միլիարդ 616 միլիոն դրամ, որի կատարողականը կազմել է 20 միլիարդ 585 միլիոն դրամ:

Անցած տարում կապիտալ շինարարությանը հատկացվել է ավելի քան 20 միլիարդ դրամ

Անցած տարում կապիտալ շինարարությանը հատկացվել է ավելի քան 20 միլիարդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Խորհրդարանում կայացած ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ մանրամասնելով, որ նշված գումարից միայն տարբեր հարկատեսակներով պետական բյուջե է վերադարձվել 3 միլիարդ 593 միլիոն դրամ:
Նախարարի խոսքով՝ ԱՀ պետական բյուջեով 2018 թ.-ին կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի համար ի սկզբանե նախատեսվել է 13 միլիարդ 930 միլիոն դրամ, որը դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 19 միլիարդ 540 միլիոն դրամ կամ լրացուցիչ ֆինանսավորվել է 5 միլիարդ 610 միլիոն դրամ: Լրացուցիչ ֆինանսավորումը իրականացվել է  պետական բյուջեի տարբեր հոդվածներում կատարված փոփոխությունների հաշվին: Բացի նշվածից, ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է կապիտալ շինարարության համար ևս 878 միլիոն դրամ, գույքի գնման ծախսերով՝ 109 միլիոն դրամ և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով՝ 79.5 միլիոն դրամ:
Շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմում է շուրջ 6.8 տոկոսը, իսկ պետական բյուջեի մոտ 20 %-ը: Նշված ծավալի աշխատանքները իրականացվել են 283 կազմակերպությունների կողմից, որոնցից 195-ը՝ շինարարական, 50-ը՝ նախագծային և 38-ը շինանյութեր և գույք մատակարարող կազմակերպություններ են:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Search