Artsakhpress

Հասարակական

2018 թ.-ին բնակարանաշինությանը հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

2018 թ.-ին ԱՀ պետական բյուջեից բնակարանային շինարարության համար հատկացվել է 2 միլիարդ 730 միլիոն դրամ:

2018 թ.-ին բնակարանաշինությանը հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

2018 թ.-ին բնակարանաշինությանը հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Խորհրդարանում կայացած պետական բյուջեի հաշվետվության ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ նշված գումարից զոհված ազատամարտիկների ընտանիքների վերանորոգման և կառուցման համար հատկացվել է 778 միլիոն դրամ, բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման համար՝ 1 միլիարդ 45 միլիոն դրամ, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների կառուցման և վերանորոգման համար՝ 906 միլիոն դրամ, բարձրահարկ շենքերի վերանորոգման համար՝ 191 միլիոն դրամ, որը հիմնականում ուղղվել է Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 Ա շենքի շինարարական աշխատանքներին, աղետից տուժած տանիքների վերանորոգման համար՝ 211 միլիոն դրամ: Բնակարանների վերանորոգման նպատակով շինանյութեր է տրամադրվել է 739 միլիոն դրամի չափով:
Բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման համար հատկացված գումարով նախորդ տարի կառուցվել է 44 բնակելի տուն, վերանորոգվել՝ 7-ը:
Նախարարը տեղեկացրել է, որ կրթության ոլորտի համար հատկացվել էր 967 միլիոն դրամ, հասարակական և վարչական նշանակության օբյեկտներին՝ 2.2 միլիարդ դրամ, կոմունալ շինարարության, փողոցների, բակերի բարեկարգման, ջրամատակարարման և կոյուղագծերի վերանորոգման համար՝ 1 միլիարդ 147 միլիոն դրամ, առողջապահության ոլորտին՝ 345 միլիոն դրամ, ճանապարհաշինության համար՝ 6 միլիարդ 221 միլիոն դրամ, նախագծահետազոտական և փորձաքննական աշխատանքների համար՝ 468 միլիոն դրամ, ջրամատակարարման համակարգերի վերանորոգման և նորերի կառուցման համար 1 միլիարդ 59 միլիոն դրամ, ջեռուցման համակարգերի արդիականացման համար՝ 161 միլիոն դրամ, էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի արդիականացման համար՝ 479 միլիոն դրամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորվող օբյեկտներից առաջացած ավելացված արժեքի հարկերի վճարման համար՝ 246 միլիոն դրամ, նախորդ տարիներին պահված երաշխիքային գումարների տրամադրման համար՝ 134 միլիոն դրամ, նախորդ տարիներին արտաբյուջետային և այլ միջոցների հաշվին իրականացված աշխատանքների մի մասի ֆինանսավորման վերականգնման համար՝ 2.7 միլիարդ դրամ, համայնքների կառուցապատող տարածքների հողերի ձեռքբերման և շինարարության թույլտվությունների և այլ ծախսերի համար՝ 22.5 միլիոն դրամ, գույքի գնման ծախսերի համար՝ 109 միլիոն դրամ, քաղպաշտպանության միջոցառումների համար՝ 79 միլիոն դրամ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search