Artsakhpress

Տնտեսական

Անցած տարում պետբյուջեից գյուղոլորտին հատկացվել է մոտ 5 միլիարդ դրամ

2018 թ.-ի պետական բյուջոեվ գյուղատնտեսության ոլորտին հատկացվել է 4 միլիարդ 685 միլիոն դրամ, որի կատարողականը կազմել է 4 միլիարդ 510 միլիոն դրամ, այդ թվում՝ գերատեսչության աշխատակազմի պահպանման ծախսերը՝ 157 միլիոն դրամ և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերը՝ 78 միլիոն դրամ:

Անցած տարում պետբյուջեից գյուղոլորտին հատկացվել է մոտ 5 միլիարդ դրամ

Անցած տարում պետբյուջեից գյուղոլորտին հատկացվել է մոտ 5 միլիարդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Խորհրդարանում կայացած 2018 թ.-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանն ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը և ընդգծել, որ նախորդ տարվա ընթացքում գերատեսչության քաղաքականությունը նպատակաուղղված է եղել գյուղատնտեսության զարգացմանը և նրան սպասարկող կառուցների, գյուղմթերքների իրացման ու վերամշակման ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ հիմնախնդիրների լուծմանը:
«Աջակցություն է ցուցաբերվել «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որտեղ իրականացվել է 165 նմուշ թունանյութերի լաբորատոր հետազոտություն, շուրջ 73 հազար հեկտարի վրա կատարվել են ցանքսերի դաշտային հետազոտություններ և բուսասանիտարական վիճակի ուսումնասիրություններ: Մշակաբույսերի սերմերի որակի ստուգման և սորտափորձարկման համար իրականացվել է գյուղատնտեսական մշակաբույսերի 36 սորտ, լաբորատոր քննությամբ ստուգվել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի 345, յուղատու և տեխնիկական մշակաբույսերի 15, կերային խոտերի 10 և բանջարաբոստանային կուլտուրաների 30 նմուշներ:
Ծրագրի իրականացման համար տրամադրվել է 21 միլիոն 785 հազար դրամ: Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 8000 լիտր բրոդիֆակում թունանյութ, 9000 լիտր  գլիֆոսատ: Հողօգտագործողներին տրամադրված թունանյութերի միջոցով շուրջ 65 հազար հա-ի վրա իրականացվել է մկնանման կրծողների և 1375 հա-ի վրա՝ կենտրոնացված կարգով մոլախոտային բուսականության դեմ պայքար»,- մանրամասնել է Հ. Ապրեսյանը:
Պետական բյուջեի հաշվետվության քննարկմանը Հ. Ապրեսյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած մի շարք հարցերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search