Artsakhpress

Տնտեսական

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ոլորտին հատկացվել է մոտ 4 միլիարդ դրամ

2018 թ.-ին պետական բյուջեից ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 3 միլիարդ 853.8 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 3 միլիարդ 768.9 միլիոնը: Կատարողականը կազմել է 97.8 %:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ոլորտին հատկացվել է մոտ 4 միլիարդ դրամ

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ոլորտին հատկացվել է մոտ 4 միլիարդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Խորհրդարանում կայացած պետական բյուջեի հաշվետվությանն ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ, ընդհանուր առմամբ, իրականացվել է 14 ծախսային և 1 եկամտային ծրագիր:
 
Նախարարի խոսքով՝ ծրագրերը հիմնականում վերաբերում էին մի քանի ոլորտների, այդ թվում՝ անշարժ գույքի կադաստրի, պետական գույքի կառավարման, տնտեսական զարգացման, ավիացիայի և հեռուստահեռարձակման ոլորտներին: Առկա է նաև սուբսիդավորման ծրագիր, որը վերաբերում է էլեկտրաէներգիային:
«Կադաստրային գործերի արխիվի արդիականացման համար հատկացվել է 20 միլիոն դրամ, գեոդեզիայի, քարտեզագրման, հողաշինարարության և գնահատման կենտրոնի ծառայությունների համար՝ 75 միլիոն դրամ, կադաստրի համակարգի տեխնիկական արդիականացման և վերազինման ծրագրին՝ 14.8 միլիոն դրամ, տնտեսական զարգացման ծրագրերին՝ 527 միլիոն դրամի: Պետական աջակցություն է ցուցաբերվել Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամին՝ 35 միլիոն դրամի չափով, «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ին՝ 146 միլիոն դրամ: Ֆինանսական հատկացումներ են եղել մի շարք այլ ծրագրերի համար»,- նշել է Լ. Գրիգորյանը:
Ոլորտի պատասխանատուն պատասխանել է  նաև պատգամավորների կողմից բարձրացված մի շարք հարցերին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Search