Artsakhpress

Միջազգային

Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով:

Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ գործն առնչվում է Ուկրաինայի էլեկտրաէներգիա արտադրող առաջատար ընկերություններից մեկում պաշտոնատար անձանց նշանակմանը: Ընկերության պաշտոնատար անձինք և դիտորդական խորհրդի անդամներն Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի և պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց հետ միասին, օգտագործելով ծառայողական լիազորություններն ու կարգավիճակը, բաշխել են ընկերության առանցքային պաշտոնները՝ միջոցների յուրացման նպատակով, գրում է  Tert.am-ը:
Ավելի վաղ Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ էր հարուցվել Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյում՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search