Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ-ն առաջարկել է ՆԱՏՕ-ին երկխոսություն սկսել և փոխադարձ մասնակցություն սահմանել զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները բաց ուղերձով դիմել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարներին՝ առաջարկելով կապեր հաստատել կազմակերպությունների համակարգող մարմինների միջև և զորավարժանքներում դիտորդների համատեղ մասնակցություն իրականացնել:

ՀԱՊԿ-ն առաջարկել է ՆԱՏՕ-ին երկխոսություն սկսել և փոխադարձ մասնակցություն սահմանել զորավարժություններին

ՀԱՊԿ-ն առաջարկել է ՆԱՏՕ-ին երկխոսություն սկսել և փոխադարձ մասնակցություն սահմանել զորավարժություններին
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախարարների նիստի ավարտին ՀԱԿՊ-ի քարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«Առաջարկվում է երկու կազմակերպությունների գլխավոր կառույցների միջև անմիջական կապ հաստատելուն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացնել, երկխոսություն սկսել ՀԱԿՊ Մշտական խորհրդի և Հյուսիսատլանտյան խորհրդի միջև, ինչպես նաև աջակցել ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի զորավարժությունների ձևաչափում փոխադարձ դիտորդական մասնակցություն ապահովելուն», - շարադրված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ այսօր Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր անցկացվում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search