Artsakhpress

Միջազգային

Կաննի կինոփառատինին Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից կադրեր են ցուցադրել

Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնին ներկայացվել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը։

Կաննի կինոփառատինին Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից կադրեր են ցուցադրել

Կաննի կինոփառատինին Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից կադրեր են ցուցադրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Շառլ․ հատուկ հայացք» ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել ռուսաական տաղավարում, որի կազմակերպիչը՝ փառատոնի շրջանակներում «Ռուսկինո» ընկերությունն է։ Այն մասին հայտնում է Tass-ը՝ հղում կատարելով «Ռոսկինո»-յի մամուլի ծառայությանը։
Ֆիլմի պրոդյուսերներն են Շառլ Դե Մոն, Միշա Ազնավուրը եւ Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը՝ Մարկ դի Դոմենիկոն է։ Հյուրերին եւ լրագրողներին ցուցադրվել են կադրեր, որոնք շրջագայությունների, համերգների, արտիստների եւ հարազատների հետ շփման ժամանակ նկարել է ինքը՝ մաեստրոն։
«Ռոսկինո»-յի մամուլի ծառայությունից նշել են, որ «փոքր-ինչ հայտնի է եղել երգչի այդ հետաքրքրության մասին․ Ազնավուրը երբեք չի բաժանվել տեսախցիկից։ Նա նկարել է իրեն, իր հարազատներին, լեգենդար արտիստների հետ զրույցները»։ «Նախկինում Ազնավուրի ընտանեկան արխիվի էքսքլյուզիվ նյութերը երբեք հասանելի չեն եղել հանրության համար», - նշել են նրանք։
Ֆիլմի երաժշտությունը հավաքվել է ձայնագրություններից, որոնք արվել են 50-ական թվականներից մինչ այժմ։ Ֆիլմում տեղ են գտել ինչպես Ազնավուրի կուլտային երգերը, այնպես էլ այն ստեղծագործությունները, որոնք հասանելի չեն եղել հանրությանը։
Այն կյանքի, մանկության, ճամփորդույան, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, տխրության, վախերի, տղամարդկության եւ սիրո մասին է։ «Ֆիլմը Ազնավուրի կյանքի տարբեր պահերի, նրա ստեղծագործած երաժշտության եւ երգերի մասին է», - նշել է «Ռոսկինո»-ն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search