Artsakhpress

Հասարակական

Instagram-ից 49 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսք է գրանցվել

Instagram սոցիալական կայքից 49 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսք է գրանցվել:

Instagram-ից 49 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսք է գրանցվել

Instagram-ից 49 միլիոն օգտատիրոջ տվյալների արտահոսք է գրանցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ տվյալները հայտնվել են Amazon հարթակում Chtrbox գովազդային արշավի պատճառով:
Հաղորդվում է, որ տևական ժամանակ տվյալների բազան ազատ մուտք է ունեցել, և ցանկացածը կարողացել է օգտագործել այլ օգտատերերի անձնական տվյալները: Բացի դրանից` այդ բազան անընդհատ թարմացվել է նոր տվյալներով:
Ի դեպ, բազայում եղել են նաև հայտնի մարդկանց տվյալներ, այդ թվում` օգտատիրոջ լուսանկարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարը և բազմաթիվ այլ տվյալներ:
Հիշեցնենք, որ Instagram սոցիալական ցանցն ունի մեկ միլիարդից ավելի օգտատեր և պատկանում է Մարկ Ցուկերբերգի Facebook ընկերությանը: Facebook-ում նշել են, որ խնդիրն այժմ ուսումնասիրվում է, իսկ տվյալների բազան ժամանակավորապես արգելափակված է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search