Artsakhpress

Միջազգային

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել

Մայիսի 21-ին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով` գեներալ–լեյտենանտ Ռուսլան Խոմչակը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Զելենսկին մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատել է նախկին պետ բանակի գեներալ Վիկտոր Մուժենկոյին։
Խոմչակը 2009թ-ից եղել է 8-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, իսկ 2012-2015թթ. եղել է 6-րդ բանակային կորպուսի (ավելի ուշ վերափոխվեց՝ «հարավային հրամանատարության») հրամանատար։ 2016-2018թթ. Խոմչակը եղել է Ուկրաինայի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին էլ հրաժարական էր տվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։ Հրաժարականը հետևել էր նախագահ Զելենսկիի կոչին, որը երդմնակալության արարողությունից հետո դիմել էր պաշտպանության նախարարին, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին և երկրի գլխավոր դատախազին՝ աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջով։

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահ ընտրվեց ապրիլի 21-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում հաղթելով Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Նորընտիր նախագահի ռազմական ոլորտում նախատեսված գործողությունների ծրագրի շրջանականերում նախատեսվում էր նաև պետական ռազմարդյունաբերական «Ուկրօբորոնպրոմ» ընկերության լուծարումը, ինչն այժմ քննարկման փուլում է:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search