Artsakhpress

Հասարակական

«Արցախպրես»-ին շնորհավորում են գործընկերները

«Արցախպրես» լրատվական գործակալությունն այսօր՝ մայիսի 23-ին, նշում է իր հիմնադրման հինգ տարին, որի առթիվ մեր թղթակիցը զրուցել է արցախյան լրատվադաշտի ներկայացուցիչների հետ:

«Արցախպրես»-ին շնորհավորում են գործընկերները

«Արցախպրես»-ին   շնորհավորում  են   գործընկերները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորև  ներկայացնում  ենք  մեր գործընկերների  կարծիքները:
Արցախի  հանրային  հեռուստատեսության   «Օր»  լրատվական    ծրագրի  գլխավոր  խմբագիր  Սամվել  Բալայան- Գործակալությունը լուրջ քայլ է կատարել Արցախյան մեդիադաշտում: Այն լրացնում ու զարգացնում է այսօր մեծ պահանջարկ վայելող էլեկտրոնային մամուլը: Լուրջ ձեռքբերում է, երբ աշխարհի տարբեր կետերից նաև «Արցախպրես»-ն են փնտրում՝ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին տեղեկանալու նպատակով: Մենք տեսել ենք բազմաթիվ օրինակներ, երբ խոշոր լրատվամիջոցները հղում են անում հենց գործակալությանը: Սա արդեն վստահության և ժուռնալիզմում հարգանքի նշան է: Այսօր այն մտածող մարդկանց ինֆորմացիոն տարածքներից մեկն է: Նաև դա է անցած 5 տարիների ձեռբերումը:
Մարդիկ, ովքեր զգացել են նոր խոսք ասելու պահը, հավատացել են իրենց ուժերին, պետք է միայն հաջողեն: Լուրը արտադրում է լրագրողական ընտանիքը, ըստ այդմ, թիմային ու սրտացավ աշխատանքը շատ կարևոր է: Ես կասեի՝ դա է հաջողության գրավականը: Շնորհավորում  եմ  գործակալության  հնգամյակը:
Արցախի հանրային ռադիոյի  գլխավոր  խմբագիր  Արայիկ  Վանյան-Գտնում եմ, որ «Արցախպրես» լրատվական գործակալությունն ի սկզբանե ուներ առաքելություն՝ լրացնելու մեր հանրապետության լրատվադաշտում առկա բացերից մեկը և այդ առաքելությունն արդեն իսկ իրագործված կարելի է համարել: Անկասկած, գործունեության առաջին հինգ տարին «Արցախպրես»-ի համար կայացման և զարգացման տարիներ էին: Համարում եմ, որ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ գործակալությունն արդեն տեղեկատվության լուրջ և ընդունված աղբյուր է ինչպես մեր հանրապետութունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: «Արցախպրես»-ի իմ գործընկերներին կմաղթեմ, որ նրանք անպատասխան մնացած հարցադրումներ չունենան, իրենց գործունեության դաշտում ունենան լուրջ մրցակցություն, տարածեն լավատաեսական տեղեկատվություն և իհարկե, ստեղծագործական հաջողություններ:
«Ստեփանակերտ»  թերթի   գլխավոր   խմբագիր  Սոֆիա  Սարգսյան-Այսօր «Արցախպրես» լրատվական գործակալությունը դարձավ 5 տարեկան։ Հրատապ տեղեկատվություն հաղորդող գործակալություն, որն աշխատում է օրնիբուն և տքնաջան՝ հանրությանն անխոնջ կերպով մատուցելով արցախյան ամենաթարմ լուրերը՝ աշխարհին ճանաչելի դարձնելով Արցախը նաև։ Բարձր եմ գնահատում «Արցախպրես»-ի աշխատանքը, քանզի գործունեությունն արդարացված է։ «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» թերթի խմբագրակազմի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ գործակալությանը՝ առավել բեղուն աշխատանք մաղթելով։ Բարի երթ՝ դեպ հավերժություն։
«Ակունք»  թերթի    խմբագիր   Անի  Թովմասյան- Արցախի լրատվական դաշտում «Արցախպրես»-ը գործունեություն ծավալելու հայտ ներկայացրեց այն ժամանակ, երբ կար Արցախից օպերատիվ տեղեկատվություն հաղորդող լրատվամիջոցի կարիք: Այսօր արդեն համոզվածությամբ կարելի է արձանագրել, որ անցած հինգ տարիները յուրօրինակ քննաշրջան հանդիսանալով լրատվական գործակալության կազմի համար` ունեցան իրենց անգնահատելի ավանդը` Արցախում հավաստի և օպերատիվ լրատվամիջոց  հիմնելու աշխատանքի մեջ, որն իրենից ենթադրում է ամենօրյա հետևողական և նպատակային գործունեություն:
Շնորհավորում եմ «Արցախպրես»-ի թե ընթերցողներին և թե´ աշխատողներին` լրատվամիջոցի 5-րդ տարեդարձի առթիվ: Այն շնորհակալ աշխատանքը, որ կատարվում է «Արցախպրես»-ի աշխատակազմի կողմից` անգնահատելի է նաև արտաքին աշխարհի համար Արցախի մասին ճշմարիտ և  անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելու  տեսանկյունից:
Արգասաբեր և անխոչընդոտ ուղի եմ մաղթում «Արցախպրես»-ին, թող չընդհատվի ձեր աշխատանքային երթը, նորանոր ինֆորմացիոն բարձունքների  հաղթահարում եմ մաղթում:
Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Ապառաժ»-ի խմբագիր Արա Պուլուզյան- Սիրելի գործընկերներ,
«Ապառաժ»-ի խմբագրության աշխատակիցների անունից սրտանց շնորհավորում եմ Լրագրողների օրվա և «Արցախապրես»-ի գործունեության 5 -ամյակի կապակցությամբ:
«Արցախպրեսը», լինելով երիտասարդ լրատվական գործակալություն, կարողացել է լրացնել այն բացը, որը տարիներ շարունակ նկատելի է եղել արցախյան լրատվական դաշտում:
Սիրելի գործընկերներ, համայն հայության ուշադրության կենտրոնում է Արցախը, ուստի Արցախից յուրաքանչյուր լուր ու տեղեկություն տեղ են գտնում հայկական մամուլի առաջին էջերում:Այս կարևոր հանգամանքը նկատի առնելով՝ Արցախի ԶԼՄ-ների ամեն մի ներկայացուցիչ կրում է կրկնակի պատասխանատվություն: Պետք է խորը գիտակցել Արցախի դերը՝ ազգային միասնության կիզակետը լինելու առումով: Այս կարևոր պատասխանատվության հանդեպ հանձնառու կեցվածք դրսևորելով՝ միայն կարող ենք մեր ժողովրդի համար այս վճռորոշ ժամանակահատվածում արդարացնել մեզնից ակնկալվողը:
Մաղթում ենք հաջողություն, անսպառ եռանդ և բեղուն գործունեություն:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search