Artsakhpress

Քաղաքական

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց. Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական մեդիա ֆորումի բացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:

Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի աշխատանքների մեկնարկի առթիվ: Նա ընդգծել է, որ 2000-ականների սկզբին իր դերակատարումն է ունեցել ֆորումի ստեղծման աշխատանքներում:

«Ես կարող եմ այս ֆորումն անվանել ինստիտուտ, որը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն լրագրողական միջավայրի, այլև ընդհանրապես եվրասիականության հասկացության ու ողջ մեդիայի վրա: Երբ մտածում եմ Եվրասիական մեդիա ֆորումի մասին, բնականաբար, մտքիս գալիս են երկու-երեք գաղափարներ, հասկացություններ: Դրանցից առաջինը կոչվում է Եվրասիա: Ի՞նչ է Եվրասիան: Այն ոչ միայն աշխարհագրություն է, այլև մեծ պատմությունն է քաղաքակրթությունների, որոնք ծնվում էին հազարամյակներ առաջ: Դրանցից որոշները չապրեցին մինչև մեր ժամանակները, իսկ որոշներն այսօր դարձան իսկապես հզոր քաղաքակրթություններ»,- նշել է նախագահ Սարգսյանը: 

Նա ընդգծել է, որ Եվրասիան այսօր աշխարհում տեղի ունեցող մեծ զարգացման ու իրադարձությունների կենտրոնն է: 

«Երբ խոսում ենք Եվրասիայի մասին, չենք կարող չմտածել Ղազախստանի մասին, քանի որ այն այսօր ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական ու տնտեսական առումով գտնվում է հենց կենտրոնում: Իզուր չէ, որ հենց այստեղ են ծնվել տնտեսական համագործակցության մասին գաղափարները, որոնք իրականություն դարձան հետխորհրդային տարածաշրջանում: Իրականություն է դարձել Եվրասիական տնտեսական համագործակցությունը, որը, հուսով ենք, կդառնա ևս մեկ կամուրջ՝ ծառայելու այն գլխավոր նպատակին, որի մասին մտածում ենք: Դա ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխադարձ բարեկամությունն է: Եվ ես ուզում եմ տեսնել այն օրը, երբ Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Եվրամիությունը լուրջ բանակցություններ կսկսեն խորը համագործակցության մասին»,- ասել է Հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է երկրորդ հասկացությանը՝ մեդիային՝ նշելով, որ մեդիայի գաղափարը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել: «Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին:

Կարծում եմ, որ Եվրասիական մեդիա ֆորումի ապագան իրական մեդիան է, այն վիրտուալ կյանքը, որն ապրում ենք: Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի մի քանի ժամ, իսկ ոմանք՝ շատ ավելի ժամանակ են անցկացնում վիրտուալ տարածքում, որը դարձել է շատ ավելի ընդգրկուն, քան պարզապես լուրերը, լրագրությունը կամ տեղեկատվության հաղորդումը: Դա մեր կյանքի մասն է: Սա ինդուստրիալ հեղափոխության փոքր գործիքը կամ արտադրանքն է, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն մեր կյանքի, մեր տնտեսական հարաբերությունների, մեր լուսանկարների, ընտանիքի, բանկերի հետ մեր ֆինանսական հարաբերությունների մասին»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ այս վիրտուալ կյանքը փոխում է մեր ընկալումը տարբեր երևույթների նկատմամբ, օրինակ, թե ինչպես ենք զբաղվում գիտությամբ, կրթությամբ, առողջապահությամբ, տնտեսությամբ ու նաև քաղաքականությամբ:

«Մեդիայի, վիրտուալ տարածքի դերակատարումը մեծ ազդեցություն է ունենում, թե ինչպես է ծնվում քաղաքականությունը, գաղափարները, ինչպես են դրանք իրականություն դառնում: Այն մեդիան, որից սկսել էինք 20 տարի առաջ, այլևս նախկինը չէ: Այդ մեդիան այն երկրորդ վիրտուալ աշխարհն է, որում ապրում ենք: Այն ավելի ու ավելի շատ է ազդեցություն ունենում այն իրական աշխարհի վրա, որում ֆիզիկապես ենք ապրում, և ինչ-որ առումով, դրանք ձուլվում են: Շատ կարևոր մարդկային արժեքներ, ներառյալ այն, թե ինչպես ենք վերաբերվում այս մոլորակին, ժողովրդավարությանը, ևս փոխվելու են: Մենք պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Եվ որպես երրորդ հասկացություն՝ նա անդրադարձել է ֆորումին և շնորհակալություն հայտնել դրա կազմակերպիչներին, մասնավորապես, Դարիգա Նազարբաևաին ու Ղազախստանի կառավարությանը: «Բնականաբար, ֆորումն այն մարդիկ են, ովքեր հիմնել են այն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, նրանց, ովքեր ստեղծել են այս ֆորումը, մաղթել մեզ բոլորիս, որ այս ֆորումը շարունակվի երկար տարիներ, քանի որ խնդիրները, որոնք մեր առջև կան, որոնք կան մարդկության առջև, հսկայական են, և դրանք փոխվում են ամեն օր»,- ելույթի ավարտին ասել է Արմեն Սարգսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search