Artsakhpress

Հասարակական

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը հանվում է. Ադրբեջանը նույնպես դիմել է, բայց մերժում է ստացել

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը հանվում է. Ադրբեջանը նույնպես դիմել է, բայց մերժում է ստացել

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը հանվում է. Ադրբեջանը նույնպես դիմել է, բայց մերժում է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ այս նախագծով երկու երկրների միջեւ հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի եւ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչեւ 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:
«Միաժամանակ, միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզային ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձի համար.,-ասա փոխնախարարը:
Նրա խոսքով, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է առևտրական, գործարար, միջմարդկային, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում և այս բնագավառներում գոյություն ունեցող ներուժի իրագործում: Հարկ է նշել նաև, որ տվյալ համաձայնագիրը կնպաստի նաև երկկողմ քաղաքական հարաբերությունների և փոխվստահության ամրապնդմանը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս համաձայնագիրը իր Չինաստան կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում է:
Որոշման եզրակացության մեջ, մասնավորապես, նշված է, որ չինական կողմը հայտնել է, որ համաձայնագրի նախագիծը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցել է ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: 
Նման համաձայնագիր ՉԺՀ-ն ստորագրել է Բելառուսի հետ և նախապատրաստվում է ստորագրել Մոլդովայի հետ: Վրաստանի և Ադրբեջանի դեպքում ՉԺՀ քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ խմբային այցելությունների համար: Սովորական անձնագրերով ՉԺՀ քաղաքացիները Վրաստան և Ադրբեջան մուտք գործելիս կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում:
Չինական կողմից նշվել է նաև, որ Ադրբեջանը դիմել է Չինաստանին նման համաձայնագիր ստորագրելու խնդրանքով, սակայն, մերժում է ստացել: Ըստ չինական կողմի ՉԺՀ մուտքի արտոնագրերի տրամադրումը բարդ է նաև Թուրքիայի և Միջին Ասիայի պետությունների համար:
Նշենք, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8.430 քաղաքացիներ, իսկ մեկնել՝ 8.450 քաղաքացի: Այսինքն, ՉԺՀ քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման պայմաններում ներհոսքի ավելացում չի նկատվել:
Չինական կողմից նշվել է, որ ՉԺՀ քաղաքացիների դեպի Հայաստանի Հանրապետություն միգրացիայի ռիսկերը բացառվում են՝ հաշվի առնելով ՉԺՀ բնակչության գերակշիռ մասի ապահովված լինելը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search