Թուրքիայում մեկնարկել են «Էրջիյես-2019» զորավարժությունները: Կայսերիում (Կեսարիայում) անցկացվող զորավարժություններին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Պակիստանը:
Ադրբեջանն ու Վրաստանը Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է yerkir.am-ը կայքը:
Նշենք, որ այս օրերին Ադրբեջանը մասնակցում է նաև Թուրքիայի Քոնյա քաղաքի մոտակայքում անցկացվող «Anadolu Ankası 2019» զորավարժություններին, որին մասնակցում են նաև Վրաստանի, Կատարի, Պակիստանի, Ռումինիայի և Իտալիայի ռազմաօդային ուժերը: