Artsakhpress

Հասարակական

Ինչ կարծիք ունեն քաղաքացիները «Արցախպրես»-ի գործունեության մասին. հարցախույզ

«Արցախպրես» լրատվական գործակալության հնգամյակի առթիվ մեր թղթակիցը շրջել է Ստեփանակերտի փողոցներում և պարզել, թե քաղաքացիներն ինչքանով են հետևում կայքին և ինչ կարծիք ունեն լրատվամիջոցի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Ինչ կարծիք ունեն քաղաքացիները «Արցախպրես»-ի գործունեության մասին. հարցախույզ

Ինչ  կարծիք  ունեն    քաղաքացիները  «Արցախպրես»-ի գործունեության  մասին. հարցախույզ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էմմա  Բալայան- Ես  մշտապես   հետևում  եմ     «Արցախպրես»-ի  լրահոսին: Բոլոր    անհրաժեշտ   նյութերը  ես   շատ  արագ  գտնում    և   ծանոթանում եմ   հենց  «Արցախպրես»-ում:  Պետք  է   խոստովանեմ, որ  կայքի  հեղինակային  լուսանկարները    բավականին  բարձր  որակ  ունեն,   և  շատ    հաճախ  մենք  էլ    օգտվում  ենք    դրանցից:    Ընդհանուր  առմամբ,     գոհ  եմ   գործակալության    կողմից  իրականացվող  աշխատանքներից:
 
Իրինա  Սաֆարյան- Հաշվի  առնելով, որ  իմ  աշխատանքը  կապված  է  նաև  կատարվող  իրադարձությունների  հետ, այդ  իսկ  պատճառով    «Արցախպրես»-ն  ամենաշատն  եմ  ընթերցում:  Լրատվամիջոցում   խտացված  են  բոլոր  այն     կարևոր   և  օրակարգային    թեմաներին  առնչվող   նյութերը, որոնք    տեղի  են  ունենում  ամբողջ  աշխարհում:  Պետք   է   առանձնացնեմ, որ   վերջերս     «Արցախպրես»-ն  ամենօրյա  հաճախականությամբ      հրապարակում  է   օրվա   անոնս, որը  շատ   ողջունելի  է  ու  անհրաժեշտ, քանի  որ  այդ  կերպ   մենք՝  ընթերցողներս  նաև   տեղեկանում ենք,  թե  ինչ  իրադարձություններ  են  սպասվում   այդ  օրն  Արցախում:  Կուզենայի՝    կայքի   անգլերեն   բաժինն  ավելի  ակտիվանար,   այսինքն՝  հայերեն     բաժնում  տեղադրված բոլոր   կարևոր   նյութերն  ունենային  իրենց  անգլերեն   տարբերակները:  
Շնորհավորում   եմ  «Արցախպրես»  լրատվական  գործակալության  ողջ  կոլեկտիվին  և մաղթում,  որ  կայքն էլ  ավելի   շատ   ընթերցողներ  ունենա,    և     նորանոր  հաջողությունների  հասնի:
 
Դիանա  Ներսիսյան - Ամեն  օր  ընթերցում եմ  «Արցախպրես»: Հիմնականում  հետևում  եմ    ֆեյսբուքյան էջի  միջոցով: Եթե  որևէ   լուրի  մասին   անհրաժեշտություն   է լինում       ճիշտ     ինֆորմացիա  ստանալու, ապա  միանգամից  օգտվում  եմ    «Արցախպրես»-ի  կայքը: Արցախում   տեղի  ունեցող   իրադարձությունները   գործակալության  աշխատակիցները   հասցնում են օպերատիվ   լուսաբանել: Կցանկանայի, որ   միջազգային   նորություններն  էլ  ավելի  շատ    լինեին  կայքում:
 
Ալվինա  Մուսայելյան- Ընթերցելով  «Արցախպրես»-ի  օրվա  լրահոսը՝ կարող  եմ   ասել, որ  այն  ինձ  բավարարում  է: Ես  գոհ  եմ     կատարվող  աշխատանքից:  Կցանկանայի    քննադատական  նյութեր  ավելի    շատ   լինեին: Լրատվամիջոցի    կոլեկտիվի  անդամներին  ցանկանում  եմ  բարի  աշխատանքային  գործունեություն:
 
Սուրեն   Առուշանյան- Դեռևս   հինգ  տարի  առաջ, երբ    «Արցախպրես»-ն  սկսեց  իր  գործունեությունը,    այն  մեծ  պահանջարկ  ուներ  մեզ՝  արցախցիներիս  համար:  Ինձ   համար  լրատվամիջոցն  ինֆորմացիայի վստահելի    աղբյուր է:   Ուրախալի  կլիներ, որ    տեղական նյութերի  քանակն   էլ  ավելի   շատ  լիներ, ինչպես  նաև    տարբեր  վայրերում  թղթակիցներ   լինեին: Որպես  ընթերցող՝    շատ   գոհ  եմ  գործակալության աշխատանքից:
 
Թերեզա Ղարախանյան- Ես  հետևում  եմ   «Արցախպրես»-ի  լրահոսին:  Կարող  եմ  ասել, որ    անաչառ  աշխատանք  է  տարվում  լրատվամիջոցի  կողմից: Շատ  կարևոր     է, որ  Արցախում  տեղի  ունեցող  իրադարձությունները  լուսաբանվում  են   օպերատիվ  կերպով: Արտաքին  լսարանի  համար    լրատվամիջոցի  աշխատանքը  մեծ   դերակատարություն  ունի:  
Ցանկանում  եմ  բեղմնավոր   աշխատանք,  և  որ   բոլոր    նորությունները  լինեն  միմիայն   բարի  և  ուրախալի:    

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search