Artsakhpress

Հասարակական

Կայացել է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողների պարգևատրման արարողություն

Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N1 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված աշակերտների պարգևատրման արարողություն:

Կայացել է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողների պարգևատրման արարողություն

Կայացել է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողների պարգևատրման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության  և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
Ողջունելով ներկաներին՝  նա  շնորհավորել  և  շնորհակալություն  է  հայտնել   մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին  ու  նրանց  ուսուցիչներին:
«Նոր սերունդը գիտակցում է, որ գիտելիքն  է մեր պետության առանցքային հիմքը, նրա ապագան: Ուսումնադաստիարակչական գործում մեծ է մեր ուսուցիչների  ավանդը, և նրանք են դրել  այն հիմքը, որը օգնել է մեր աշակերտներին՝ հասնելու  նման հաջողության: Ես շնորհակալություն եմ հայտնում այն ծնողներին, ովքեր ուղղորդել են իրենց երեխաներին դեպի գիտելիքներ և ստեղծել են համապատասխան հնարավորություններ ու պայմաններ նրանց զարգացման համար»,- մասնավորապես ասել է փոխնախարարը:
ԱՀ ԿԳՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսաելյանն էլ մանրամասնորեն ներկայացրել է դպրոցական առարկայական օլիմպիադաներին մասնակցած հանրապետության դպրոցների, աշակերտների թվաքանակը և հանրապետական փուլում գրանցած արդյունքները:
Ըստ նրա՝ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած 447 աշակերտից  մրցանակային տեղեր գրաված 107 աշակերտի երաշխավորվել  ու  իրավունք է տրվել մասնակցելու  ՀՀ-ում անցկացված եզրափակիչ  փուլին:
ԱՀ ԿԳՍ նախարարի հրամանով դպրոցականների 2018-2019 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված աշակերտները պարգևատրվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով և համապատասխանաբար  30, 25,  20  հազարական դրամներով:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search