Հայաստանի կառավարությունը նոր որոշմամբ հստակեցնում է զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելավճարների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։
Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան
Դավիթ Տոնոյանը հստակեցրեց, որ կրտսեր ենթասպայական ու շարքային կազմի համար հավելավճարները բարձրանում են միջինը 18 տոկոսով, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, նրանց դեպքում ևս հավելում կլինի:
Արձագանքելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայտարարել են, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա: «Բայց կրտսեր սպայական կազմինն ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով։ Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին՝ հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասաց վարչապետը: