Ամերիկյան Facebook ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարի սեփական կրիպտոարժույթը թողարկել:
Facebook-ը մտադիր է սեփական կրիպտոարժույթը թողարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Tert.am-ն՝ մանրամասնելով, որ դա տեղի կունենա 2020թ. առաջին եռամսյակում:
Թվային վճարումների համակարգը կգործարկվի մի քանի տասնյակ երկրում:
Facebook-ի կրիպտոարժույթը կկոչվի GlobalCoin. ընկերությունը մտադիր է դրա փորձարկումները սկսել տարեվերջին:
Հայտնի է, որ ընկերության համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգն այս հարցով նախորդ ամիս հանդիպում է ունեցել Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քարնիի հետ: