Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կողոպտել են Գվինեայի նախագահի նախկին թեկնածու Մարիա Մադլեն Դիուբատեին: Գողերը հափշտակել են նրան պատկանող ադամանդը, որը 45 մլն եվրո է գնահատվում:
Փարիզում 45 մլն եվրո արժողությամբ ադամանդ է գողացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է tert.am-ն, 2 տղամարդ ժամանել են այն հյուրանոց, որտեղ կանգ է առել քաղաքական գործիչը: Նրանք ներկայացել են որպես թանկարժեք զարդեր գնահատողներ, որոնց կինը հրավիրել էր ադամանդի արժեքը հաստատելու նպատակով: «Գնահատման» ժամանակ տղամարդկանց հաջողվել է քարն աննկատ փոխարինել կրկնօրինակով: Խաբեությունը բացահայտվել է միայն 2 օր անց:
Ֆրանսիայի ոստիկանությունը գողության առնչությամբ հետաքննություն է սկսել: Ենթադրվում է, որ գողությունն իրականացվել է կազմակերպված հանցավորության խմբավորման կողմից:
Հայտնի է, որ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրին, որտեղ ծնվել է Մարիա Մադլեն Դիուբատեն, աշխարհում ալմաստի արտադրության առումով առաջատար կենտրոններից է համարվում: