Ականատեսներին հաջողվել Է նկարահանել պատկառելի չափերի հողմաձագարն ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լիփսքոմբի օկրուգում:
Տեխասում մոլեգնած վիթխարի պտտահողմը հայտնվել Է տեսանյութում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսագրությունը Youtube-ալիքում հրապարակել Է Associated Press-ը:
Ինչպես հայտնել Է գործակալությունը, ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում մրրկասյուները մոլեգնում են չորրորդ օրն անընդմեջ: Ավելի վաղ տուժել են Օկլահոմայի եւ Միսուրիի նահանգների բնակիչները. Ջեֆերսոն սիթիում՝ Միսուրիի մայրաքաղաքում, առնվազն երեք մարդ Է զոհվել: Փոթորիկն ավտոմեքենաներ Է ցաքուցրիվ արել հասարակական կայանատեղիներում եւ քանդել մի քանի տուն: