Artsakhpress

Միջազգային

Իսպանիայում կասեցրել են կատալոնցի կալանավորված պատգամավորների մանդատների գործողությունը

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահությունը կասեցրել Է նախնական կալանքի մեջ գտնվող կատալոնցի չորս քաղաքական գործիչների պատգամավորական մանդատները, որոնց գործերը քննում Է Գերագույն դատարանը՝ կապված 2017 թվականի հոկտեմբերին անօրինական հանրաքվե անցկացնելու եւ Կատալոնիայի անկախություն հռչակելու հետ:

Իսպանիայում կասեցրել են կատալոնցի կալանավորված պատգամավորների մանդատների գործողությունը

Իսպանիայում կասեցրել են կատալոնցի կալանավորված պատգամավորների մանդատների գործողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատգամավորների կոնգրեսի նախագահությունը որոշում Է ընդունել ինքնաբերաբար կասեցված հայտարարել Օրիոլ Ժունկերասի, Ժոզեպ Ռուլի, Ժորդի Սանչեսի եւ Ժորդի Տուրուլի պարտականությունների, ուրեմն նաեւ խորհրդարանի կանոնակարգով սահմանված իրավունքների ու պարտականությունների կատարումը»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է խորհրդարանի նախագահ Մերիչել Բատետը: Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել Է քրեադատավարական օրենսգրքին համապատասխան, որը ենթադրում Է ընտրովի պաշտոն զբաղեցնողի լիազորությունների կասեցումը, եթե նա նախնական կալանքի տակ Է գտնվում ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով: Բատետը հրաժարվել Է պատասխանել այն հարցին, թե արդյոք կվերականգնվեն պատգամավորների լիազորությունները, եթե Գերագույն դատարանն արդարացնի նրանց՝ կոչ անելով սպասել դատավճռին: Կատալոնցի հինգ քաղաքական գործիչներ, որոնց նկատմամբ շարունակվում Է գործընթացը Իսպանիայի Գերագույն դատարանում, եւ որոնք գտնվում են նախնական կալանքի տակ, խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել ապրիլի 28-ին: Խոսքը Ժեներալիտետի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասի, «Կատալոնական ազգային ասամբլեա» հասարակական շարժման նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի, Կատոլոնիայի կառավարության նախկին անդամներ Ժորդի Տուրուլի եւ Ժոզեպե Ռուլի, ինչպես նաեւ Ժեներալիտետի արտաքին գործերի նախկին խորհրդական Ռաուլ Ռոմեւի մասին Է: Ժունկերասը, Սանչեսը, Տուրուլը եւ Ռուլն ընտրվել են խորհրդարանի ստորին պալատում, Ռոմեւան դարձել Է սենատոր: Փետրվարի 12-ին Գերագույն դատարանում լսումներ են սկսվել 12 մեղադրյալների, այդ թվում՝ Կատալոնիայի կառավարության մի շարք անդամների՝ Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմա Ֆորկադելի, հասարակական ակտիվիստներ Ժորդի Սանչեսի եւ Ժորդի Կուիշարի նկատամբ: Ինը քաղաքական գործիչների մեղադրանքներ են առաջադրվել ապստամբության կազմակերպման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search