Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ եւ ծանոթացել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին:
Նախագահը ծանոթացել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարն ընդգծել է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարններին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: