Artsakhpress

Քաղաքական

Հայ իրականության մեջ պետք է բացառել բևեռացում ձևավորող քայլերը

Արցախում ծավալված ներքաղաքական զարգացումները հիմնականում ընթանում են 2020 թվականին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու ուղղությամբ:

Հայ իրականության մեջ պետք է բացառել բևեռացում ձևավորող քայլերը

Հայ իրականության մեջ պետք է բացառել բևեռացում ձևավորող քայլերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ Նելլի Բաղդասարյանը:
Նրա խոսքով հասարակական–քաղաքական գործիչները, կուսակցական առաջատար թիմերը, առավել քան երբևէ, մեծ պատասխանատվություն պետք է ստանձնեն` այդ նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու առանց ցնցումների, առանց հասարակությանը երկփեղկելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
«Չպետք է մոռանալ, որ պատերազմի մեջ գտնվող պետությունները չափազանց ուշադիր են միմյանց նկատմամբ, իսկ քաղաքական մարտահրավերները ձևավորվում են նաև այս դիտարկումների արդյունքում, հետևաբար զգոնության և սթափության խնդիր կա: Եթե խոսում ենք բացասական ընթացք ունեցող մարտահրավերների մասին, ապա պետք է չեզոքացնել դրանց ձևավորման հնարավորությունները ներքին ռեսուրսի օգտագործմամբ: Պետք է ունենալ կոնկրետ զարգացումների համար մշակված հնարավոր սցենարներ և դրանց դիմակայության ուղիներն ամբողջացնող թղթապանակներ: Ամեն դեպքում, համահայկական տիրույթն ունի մեծ ներուժ` դիմակայելու մարտահրավերներին: Գնահատականներ տալուց կխուսափեմ, մի բան հստակ է, որ պետք է բացառել բևեռացում, անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորող քայլերը և առաջնորդվել քաղաքակիրթ գործելակերպով»,-մասնավորապես ասել է Ն. Բաղդասարյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search