Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթում» Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:
Հայ մարմնամարզիկները ոսկե մեդալ են նվաճել «Դիտյատինի գավաթի» թիմային հաշվարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արթուր Դավթյանը դարձել է նաև բազմամարտի ոսկե մեդալակիր։ Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաև առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում և եզրափակիչ է անցել 5 գործիքներով։ Մայիսի 25-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։