Artsakhpress

Միջազգային

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել է Wikimedia հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթրին Մաերը:
Վերջինս տեղեկացրել է, որ ՄԻԵԴ են դիմել Թուրքիայի տարբեր ատյանների դատարաններում խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո: Մաերը նշել է, որ դիմումի մեջ հիմնավորել են, որ կայքում զետեղված ու Թուրքիայի կողմից անընդունելի բովանդակություն ունեցող հոդվածները խոսքի ազատության շրջանակներում են:
Ավելի վաղ Մաերը հայտարարել էր, որ Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման պատճառ հանդիսացող հոդվածներն արդեն փոփոխվել են, սակայն կայքի հասանելիությունը այդպես էլ չի վերականգնվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենամեծ առցանց հանրագիտարանը արգելափակվել էր 2017թ. ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Wikipedia»-ում տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ: Չնայած Թուրքիայի իշխանությունների պահանջներն՝ այն ժամանակ «Wikipedia»-ն հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search