Artsakhpress

Ռազմական

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում

Ձմռանը, չկարողանալով ապահովել մատակարարումները, հակառակորդը անցյալ տարվա գործողություններից հետո Նախիջևանի հատվածում՝ Հունուտ գյուղի ուղղությամբ չի կարողացել մի քանի հենակետ ամրացնել:

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում առաջնագծում իրավիճակին, ասել է ՀՀ ՊՆ հինգերորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը։
Փիլոյանը նշեց, որ ամեն տարի և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից տարվում են դիրքերն առաջ տալու աշխատանքներ։ Ըստ նրա՝ միայն երկու օր առաջ ադրբեջանական կողմը փորձել է միջտարածությունում դիրքերը բարելավել, բայց հայկական կողմը թույլ չի տվել։ Գնդապետը հավելեց, որ այժմ իրավիճակն ավելի հանգիստ է, կրակոցներ կան, բայց դրանք հիմնականում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի ինժեներական աշխատանքների հետ են կապված։
Հիշեցնենք, որ նախորդ տարի, արբանյակային լուսանկարների ուսումնասիրությամբ, հայտնել էինք որ հակառակորդը առաջացել էր 3 ուղղությամբ, այդ թվում՝ նաև Հունուտ գյուղի, որտեղ մի քանի տեղում կատարել էր դիրքավորվելու նախապատրաստական աշխատանքներ: Այն ժամանակ նախապատրաստությունը ենթադրում էր ինժիներական աշխատանքներ, ճանապարհների բացում և առանձին տեղերում հողով լցված պարկերի միջոցով կրակակետերի հիմնում: Դատելով գնդապետի խոսքից՝ առնվազն մի քանիսում ադրբեջանական կողմին չի հաջողվել հենակետ ամրացնել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search