Artsakhpress

Միջազգային

Իսրայելում բողոքում են Նեթանյահուին անձեռնմխելիություն տրամադրելու դեմ

Երեկ երեկոյան Թել Ավիվի կենտրոնում տեղի է ունեցել ընդդիմության զանգվածային ցույցն ընդդեմ դատական համակարգի բարեփոխումների, որոնք ներկայիս կառավարությունը պատրաստվում է իրականացնել՝ հույս ունենալով մնալ իշխանության պարագլուխ:

Իսրայելում բողոքում են Նեթանյահուին անձեռնմխելիություն տրամադրելու դեմ

Իսրայելում բողոքում են Նեթանյահուին անձեռնմխելիություն տրամադրելու դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՄԵՐԵՑ» կուսակցության ակտիվիստները հայտարարել են, որ ցույցն ընթանում է «Ժողովրդավարությունը պաշտպանող պատ» կարգախոսի ներքո. նրանք ցույցին բերել են նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նկարները՝ ակնարկելով, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նմանվել է թուրք դիկտատորին, փոխանցում է news.am-ը:
Այդ մասին հայտարարել է «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լափիդը. «Լսիր նրանց, ովքեր դուրս են եկել հրապարակ, Բիբի: Մենք թույլ չենք տա քեզ Էրդողան դառնալ: Այստեղ չեն լինի թուրքական սուլթաններ: Նրանք մշտապես ասում են. «Ժողովուրդը որոշեց»: Մենք նույնպես ժողովուրդ ենք, եւ մենք նույնպես ասում ենք մեր խոսքը: Մենք թույլ չենք տա քեզ քայքայել երկիրն ու Գերագույն դատարանը, դու օրենքից ավելին չես»:
Ձախ ակտիվիստներն ու քաղաքական գործիչները բողոքում են հիմնականում ներկայիս ծրագրերի դեմ, որոնց շրջանակներում նրանք վերադարձնելու են ժողովրդի ընտրյալների համար իրավական հետապնդումից անձեռնմխելիության սկզբունքը: Այդ անձեռնմխելիությունը գոյություն ուներ Իսրայելում 2005 թվականին, այնուհետեւ չեղարկվել էր Արիել Շարոնի գլխավորած Իսրայելի 30-րդ կառավարության կողմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search