Artsakhpress

Միջազգային

Հռոմի Պապը համեմատել է հղիության արհեստական ընդհատումը մարդասպան վարձելու հետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համեմատել է հղիության արհեստական ընդհատումը մարդասպան վարձելու հետ՝ նշելով, որ դա չի կարելի արդարացնել, եթե անգամ չծնված երեխան հիվանդ է կամ կարող է մահանալ:

Հռոմի Պապը համեմատել է հղիության արհեստական ընդհատումը մարդասպան վարձելու հետ

Հռոմի Պապը համեմատել է հղիության արհեստական ընդհատումը մարդասպան վարձելու հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է AP-ը:
Վատիկանում կազմակերպված հղիության արհեստական ընդհատման դեմ համաժողովին ելույթ ունենալիս հովվապետն ընդգծել է, որ աբորտը ոչ թե կրոնական, այլ մարդկային հարց է:
«Օրինակա՞ն է արդյոք խլել կյանքը խնդիրը լուծելու համար»,-հարցրել է նա: «Կարելի՞ է արդյոք մարդասպան վարձել խնդիրը լուծելու համար»:
Հռոմի Պապը նաեւ դատապարտել է հղիության արհեստական ընդհատման մասին որոշումը, որը հիմնված է պրենատալ թեստավորման վրա:
Դա վերաբերում է այն երեխաներին, որոնց վիճակված է մահանալ ծննդյան պահին կամ դրանից կարճ ժամանակ անց, ասել է նա: Հռոմի Պապն ընդգծել է այդպիսի երեխաներին դեռեւս ներարգանդային փուլում բժշկական օգնություն ցուցաբերելու եւ նրանց ծնողներին աջակցելու կարեւորությունը, որպեսզի վերջիններս չզգան վախ եւ մեկուսացում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search