Artsakhpress

Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հավակնում է արդեն 7 թեկնածու

Բրիտանացի քաղաքական գործիչների թիվը, ովքեր բացահայտ հայտարարել են իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնին իրենց թեկնածությունների առաջադրման մասին, հասել է 7-ի։

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հավակնում է արդեն 7 թեկնածու

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին հավակնում է արդեն 7 թեկնածու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը Sundy Times-ի էջերում։ Նա նշել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը կլքի Եվրամիությունը հոկտեմբերին՝ գործարքով կամ առանց գործարքի։
Ավելի վաղ Պահպանողական կուսակցությունը գլխավորելու ցանկություն էին հայտնել  առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով նախարար Մեթ Հենկոկը, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, միջազգայն զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մակվին, խորհրդարանական Գրեմ Բրեյդին և Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը։
Մայիսի 24-ին Թերեզա Մեյն արցունքն աչքերին հայտնել էր իր պաշտոնաթողության ամսաթիվը՝ հունիսի 7։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search