Artsakhpress

Միջազգային

Աբդուլա Օջալանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարել հացադուլը

Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը կոչ է արել քուրդ օրենսդիրներին եւ հազարավոր ազատազրկվածներին դադարել հացադուլը

Աբդուլա Օջալանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարել հացադուլը

Աբդուլա Օջալանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարել հացադուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության պատգամավոր Լեյլա Գուվենը նոյեմբերին հայտարարել էր հացադուլ՝ փորձելով վերջ դնել բանտում Օջալանի մեկուսացմանը եւ հնարավորություն տալ նրան պարբերաբար հանդիպել իր ընտանիքին եւ փաստաբաններին:
«Հացադուլին միացած ընկերներ, ես ակնկալում եմ, որ դուք կդադարեցնեք ձեր բողոքը»,-ասվում է Օջալանի հայտարարության մեջ, որն ընթերցվել է Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ:
Փաստաբաններն այցելել են Օջալանին մայիսի սկզբին առաջին անգամ շուրջ ութ տարվա ընթացքում:
Չորեքշաբթի նրանց թույլ են տվել կրկին խոսել միմյանց հետ:
Անկարայի որոշումն այցելությունները թույլատրելու մասին կայացվել է Ստամբուլում կրկին ընտրություններն անցկացնելուց մեկ ամիս առաջ: Ենթադրվում է, որ այդ որոշումը կարող է ծառայել նոր խաղաղ գործընթացին Օջալանի հետ բանակցությունների դադարեցումից չորս տարի անց:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search