Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում կայացել է լողի ընկերական մրցաշար

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 26-ին, համալիրի ֆիտնեսի լողասրահում տեղի է ունեցել լողի ընկերական մրցաշար:

Ստեփանակերտում կայացել է լողի ընկերական մրցաշար

Ստեփանակերտում կայացել է լողի ընկերական մրցաշար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վալլեքս Գարդեն» համալիրի մարզասրահի լողի մարզիչ Արթուր Գասպարյանն ասել է, որ մրցաշարում ընդգրկված է 4 թիմ՝ Ստեփանակերտից, Գորիսից և Կապանից:

«Մրցույթին մասնակցում է 7-13 տարեկան մոտ 24  երեխա: Արդեն 2-րդ տարին է, ինչ կազմակերպվում է նմանատիպ մրցաշար: Այն, հիմնականում, անց է կացվում լողի 3 մրցաձևերում՝ կրոլ, բրաս, բատերֆլյայ: Այսպիսի մրցույթները հնարավորություն կտան մեր երեխաներին ամրապնդելու և բարելավելու ֆիզիկական որակներն ու առողջությունը, բարձր մակարդակի հասցնելու ֆիզիկական պատրաստականությունը»,-մասնավորապես ասել է նա:

                                                                        Մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search