Artsakhpress

Հասարակական

Սարդարապատում բացվել է Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող (տեսանյութ)

Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պաքարի պատմության թանգարանում այսօր հանդիսավոր արարողությամբ բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող:

Սարդարապատում բացվել է Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող (տեսանյութ)

Սարդարապատում բացվել է Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթող (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Armradio.am-ի հաղորդմամբ՝ վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը կառուցված` Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը եւ քանդակագործ Արտակ Համբարձումյանը:
Հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում, այնտեղ, ուր թաղված են արցախյան ազատամարտիկները: Խորհրդանշական սինվոլներն են` սուրը, արծիվները, հավերժության խորհրդանիշը:
Ըստ ճարտարապետ Հայկ Ասատրյանի՝ «Հուշարձանի մեջտեղում հավերժությունից «ծնվող» սուրն է, որը հաղթանակներով եկել է դարերով: Խորհրդանշում է մեր պատմության փառահեղ էջերը, ազատությունը: Թուրը` աջ եւ ձախ կողմերից «պաշտպանում» են երկու արծիվները, որոնք իրենց հերթին խորհրդանշում են սահմանին կանգնած խաղաղություն պաշտպանող զինվորներին: Հուշարձանի կենտրոնում հավերժության նշանն է: Թուրը ծնվելով հավերժությունից` երկնասլաց մխրճվում է երկինք: Թրի գաղափարը գալիս է Ռաֆայել Իսրայելյանի չիրագործված նախագծից, ըստ որի` զանգաշտարակների փոխարեն դա պիտի լիներ: Այս հուշակոթողը կարծես գալիս է համալրելու, ինչու չէ նաեւ ամբողջացնելու Իսրաելյանի նախագիծը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search