Հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, անցած շաբաթ այցելել են Ֆրոգմոր քոթեջ և առաջին անգամ տեսել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի նորածին որդուն՝ Արչիին:
Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն այցելել են թագավորական ընտանիքի նորածին անդամին
Աստղային թենիսիստուհին, որը Սասեքսի դքսուհու մտերիմ ընկերուհին է, Հարիի և Մեգանի տնից լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամը լույս աշխարհ է եկել մայիսի սկզբին: