Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին է վերադարձրել ուկրաինական քաղաքացիությունը:
Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Զելենսկիի պաշտոնական կայքում:
Օրերս Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը, քանի որ համոզված է՝ իրեն ապօրինաբար են զրկել դրանից:
«Բոլոր փաստաբանները հաստատում են, որ ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է, քանի որ երկրի սահմանադրության համաձայն՝ քաղաքացուն չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքն ընդհանրապես չի թույլատրում մարդուն առանց քաղաքացիության թողնել»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է նամակի տեքստում:
Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել էին 2017թ. ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սաակաշվիլին, նույն թվականի աշնանը հատելով սահմանը, մեղավոր էր ճանաչպել ապօրինի գործողությունների համար և արտաքսվել Լեհաստան: