Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը քննարկում է F-35-ի համար թուրք օդաչուների ուսուցման դադարեցման հնարավորությունը

ԱՄՆ-ը լրջորեն դիտարկում է F-35 ժամանակակից կործանիչների համար թուրք օդաչուների ուսուցումը դադարեցնելու հարցը, քանի որ Անկարան չի հրաժարվել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման գաղափարից, չնայած Վաշինգտոնի առարկություններին:

ԱՄՆ-ը քննարկում է F-35-ի համար թուրք օդաչուների ուսուցման դադարեցման հնարավորությունը

ԱՄՆ-ը քննարկում է F-35-ի համար թուրք օդաչուների ուսուցման դադարեցման հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ՆԱՏՕ երկու դաշնակիցներն արդեն մի քանի ամիս վիճում են Թուրքիայի կողմից ռուսական զենիթային հրթիռային Ս-400 համալիրների ձեռքբերման շուրջ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, անհամատեղելի են արեւմտյան դաշինքի պաշտպանական համակարգի հետ եւ սպառնալիք են ներկայացնում ամերիկյան F-35 կործանիչների համար, որոնք Թուրքիան նույնպես ծրագրում է գնել։
Երկու աղբյուր, որոնք ծանոթ են Թուրքիայի դերին F-35-ների արտադրության եւ մատակարարումների ծրագրին եւ չեն ցանկացել նշել անունները, հայտարարել են, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, փոխանցում է news.am-ը:
Հարցի շուրջ բանավեճերը կապված են ի հայտ եկած այն նշանների հետ, թե Թուրքիան, այնուամենայնիվ, մտադիր է գնել Ս-400 համալիրներ։ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մայիսի 22-ին ասել էր, որ թուրք զինծառայողները պատրաստություն են անցնում Ռուսաստանում՝ Ս-400-ների շահագործման նպատակով։ Նրա խոսքով՝ ռուսական անձնակազմը կարող է գալ Թուրքիա։
Թուրք օդաչուները պատրաստություն են անցնում նաեւ ԱՄՆ ՌՕՈւ Լյուք կայանում (Արիզոնա)։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք նրանց ուսուցման դադարեցումը կնշանակի, որ նրանք պետք է հեռանան երկրից, թե՞ նրանց թույլ կտան մնալ կայանում, մինչեւ որ վերջնական որոշում կկայացվի F-35 ծրագրի վերաբերյալ Թուրքիայի ապագայի մասին։
ԱՄՆ-ը հստակ հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ ունենալ Ս-400 համակարգեր եւ լինել F-35 ծրագրի մաս։ F-35 կործանիչները արտադրվում են Lockheed Martin ընկերության կողմից։
Փորձագետների կարծիքով, եթե Թուրքիան հանվի ծրագրից, դա կդառնա ամենալուրջ տարաձայնություններից մեկը երկու երկրների միջեւ նորագույն պատմության մեջ։
«Վաշինգտոնը հասկացնում է, որ թեեւ չէր ցանկանա խզել ռազմական կապերը Թուրքիայի հետ, բայց պատրաստ է գնալ դրան, եթե Անկարան չփոխի իր դիրքորոշումը Ս-400-ների հարցում»,- ասում է Մերձավորարեւելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտում թուրքական ծրագրի տնօրեն Սոներ Չաղափթայը։
Պենտագոնը եւ Պետդեպարտամենտը հրաժարվել են մեկնաբանել որեւէ բանավեճ օդաչուների վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Մայք Էնդրյուսը նշել է, որ Անկարայի հետ քննարկվում է Patriot հակահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը։
Նա ասել է, որ Raytheon ընկերության Patriot համակարգերը «հուսալի,  ՆԱՏՕ համակարգերի հետ համատեղելի այլընտրանք են, բավարարում են Թուրքիայի ազգային պաշտպանության պահանջները»։
Ավելի վաղ Թուրքիան ասել էր, որ Ս-400 համակարգերը կմատակարարվեն հունիսին, բայց երկուշաբթի Աքարը թուրքական Haberturk հեռուստաընկերության հարցազրույցում ասել էր, որ մատակարարումները կարող են հետաձգվել։ Ընդ որում՝ նա ավելացրել է, որ դրանց գնման հարցը լուծված է։
«Գուցե դրանք չստանանք հունիսին, բայց դրանք տեղ կհասնեն առաջիկա ամիսներին։ Գործընթացն սկսված է»,- ասել է նա։
Առարկելով ռուսական համակարգերի նախատեսվող գնմանը՝ ԱՄՆ-ը մարտի վերջին դադարեցրեց Թուրքիային սարքավորումներ մատակարարել, որոնք կապված են F-35-ի հետ։ Թուրքիան միաժամանակ թե՛ կործանիչներ է գնում, թե՛ դրանց արտադրության գծով ծրագրի գործընկերն է։ Սա առաջին կոնկրետ քայլն էր, որը, վերջնարդյունքում, կարող է հանգեցնել Թուրքիային F-35 ծրագրից վերջնականապես հանելուն։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search