ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու պատճառներին:
Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու պատճառը ադրբեջանական հայատյացությունն է. Արտակ Բեգլարյան
Խնդրեմ, կից ներկայացնում եմ մեկ օրինակ հենց Մխիթարյանի մասին: Դեռ 2013 թվականին ադրբեջանական vesti.az լրատվամիջոցը նյութ էր հրապարակել, որի մեջ կար հետևյալ հատվածը.
«Մենք չենք ասում, թե Մխիթարյանն ու Մովսիսյանը անտաղանդ խաղացողներ են: Ճիշտ հակառակը, ոչ ոք չի կարող վիճարկել նրանց տաղանդը նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ունեն մեկ բացասական կողմ՝ նրանց բախտը չի բերել հայ ծնվելու հարցում...»
Եվ սա գրել է կարծիք ձևավորող լրատվամիջոցի հեղինակներից մեկը:
Այս օրինակը զետեղվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. հրապարակված հատուկ զեկույցում՝ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերաբերյալ:
Հ.Գ. միայն վերջերս է լրատվամիջոցը հեռացրել այդ նյութը՝ հավանաբար Մխիթարյանի շուրջ բարձրացված սկանդալի պատճառով: Փաստորեն, փորձել են մաքրել իրենց հայատյաց հետքերը, բայց չի ստացվել...
Հղումները՝ մեկնաբանությամբ»: