Artsakhpress

Վերլուծական

Ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծում. Բեյրութի նախապայմանը

ԱՄՆ պետքարտուղարի միջինարևելյան հարցերով օգնական Դեյվիդ Սեթըրֆիլդի՝ երկու շաբաթվա ընթացքում Բեյրութ կատարած երրորդ այցելությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնը Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման գործընթացի համար լծվել է մաքոքային դիվանագիտության։

Ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծում. Բեյրութի նախապայմանը

Ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծում. Բեյրութի նախապայմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՎիճելի ջրային տարածքը՝ 860 քառ. կմ տարածք է, որի սահմանագծումը նախապայման է օգտագործման գործընթացը մեկնարկելու եւ դրանով իբրեւ նախապատրաստություն բանակցություններ վարելու ձեւաչափերն ու մեխանիզմները ճշտելու։
Չպետք է մոռանանք, որ հիմնական բարդությունը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների չգոյությունն է. առաւել եւս պատերազմական նախադեպերը նկատի ունենալով՝ թշնամական հարաբերությունների ընդհանուր դրվածքը։
Առաջին հայացքից, նման դեպքերում իրականացվում է միջնորդական առաքելություն։ Իրավականորեն, նաեւ  համոզիչ հիմնավորումով, ՄԱԿ-ը, որ կապույտ գոտու վերահսկումով իրականացնում է  խաղաղապահ առաքելություն, իրավասու պետք է լինի  նախաձեռնելու սահմանագծման նման աշխատանքներ։
Վաշինգտոնի ուղղակի ներգրավվածությունը այս ծրագրին եւ հատկապես մաքոքային դիվանագիտություն նախաձեռնելով օրակարգին հրատապություն հաղորդելը ենթադրում է  շահագրգռվածության որոշակի աստիճանաչափ։
Եթե նկատի ունենանք, որ կողմերից մեկը ամերիկյան հովանոցի պաշտպանվածությունը կրող Իսրայելն է, առաւել եւս քաղաքական առումով ըմբռնվում է օրակարգի հրատապությունն ու նրա  առաջին պլան գալու ամերիկյան վճռորոշման երեւույթը։
Ամերիկյան ուղերձները Բեյրութին միշտ նկատի են ունեցել Թել Ավիվի գործոնը։ Օժանդակությունների նախապայմանային բնույթից մինչեւ քաղաքական պաշտոնական հայտարարություններ ենթատեքստերը հետեւողականորեն իսրայելյան ձեռագրերի հուշումներ են կատարել։
Հիմա պարզ է կիրառվածը։ Թել Ավիվի դրսեւորած նախնական անհամաձայնությունը միջնորդական մրցավարի դերը վստահելու ՄԱԿ-ին, թվում է, որ բանակցային խաղաթուղթ է։ Այդ վերապահությունը մասամբ վերացվել է եւ լիբանանյան կողմին փոխանցվել, որ Իսրայելը համաձայն է ՄԱԿ-ին նման դերակատարություն վստահելու. ավելի ճիշտ՝ ՄԱԿ-ը եւս ներգրավելու։ Սակայն, այս եղանակով պարզ է դառնում, որ ծովային սահմանագծման քաղաքական համաձայնությունը կգոյանա ամերիկյան միջնորդությամբ, մնացյալ տեխնիկական աշխատանքի իրականացումը վստահելով ՄԱԿ-ին։
Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականության հետեւանքային ալիքը հարվածում է նաեւ Լիբանանի ֆինանսատնտեսական դաշտին։ Մինչ, ծովային պեղումների մեկնարկը կարող է  նախանշել տնտեսական իրավիճակի բարելավման ընթացք։ Մի կողմից սեղմել, մյուս կողմից հեռանկար ցույց տալու ամերիկյան հերթական մոտեցումը վերադրսեւորվում է այս առիթին եւս։
Բանակցությունների մեկնարկը հարաբերությունների բնականոնացում ենթադրող քայլ է. անկախ Իսրայելին էներգիայի նոր պաշարների հայթայթման առաջադրանքից, քաղաքական իմաստով նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման միտումով կարող է  բացատրվել Վաշինգտոնի դրսեւորած մաքոքայնությունը։
Պաշտոնական Բեյրութի դիվանագիտական արձագանքում այս հրատապության, կբխի համալիբանանյան քաղաքական շահերից։ Բեյրութը սահմանագծումը ընկալում է համընդգրկուն հասկացությամբ, այսինքն՝ ոչ միայն ծովային, այլ նաեւ ցամաքային սահմանագծման հրամայականով։ Ահա այստեղ է արծարծվում Շըպայի եւ Քըֆարշուբայի տարածքային խնդիրները։
Պետքարտուղարի օգնականը հայտարարում էր, որ Թել Ավիվը ընդառաջում է Բեյրութի երկու պահանջներին։ Բանակցություններին ՄԱԿ-ի ներգրավվածության եւ ծովային սահմանագծման ներառելու է նաեւ ցամաքայինը։
Թվում է, որ բանակցային գործընթացի նոր փուլ է  թեւակոխում Բեյրութ-Թել Ավիվ հակամարտությունը։ Առ այս պահը ամերիկացի նախագահը, ի տարբերություն Գոլանի, չի հայտարարել լիբանանյան տարածքների վրա իսրայելյան գերիշխանությունը։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search