Artsakhpress

Մշակույթ

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կայացել է տոնական միջոցառում (լուսանկարներ)

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 29-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում կազմակերպվել է «Ճանաչիր քո հայրենիքը» խորագրով տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 101-ամյակին:

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կայացել է տոնական միջոցառում (լուսանկարներ)

«Արարիչ»   հիմնադրամի  նախաձեռնությամբ   Ստեփանակերտում   կայացել   է   տոնական   միջոցառում (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝  միջոցառմանը  կազմակերպվել  է  ֆլեշ-մոբ,  որին  մասնակցել  են    հիմնադրամի  կողմից  իրականացվող  «Ճանաչիր   քո  հայրենիքը»      ծրագրի   շրջանակներում   Մայր Հայաստան    այցելած     շուրջ   250  երիտասարդ:
Ֆլեշ-մոբի  արդյունքում    տեսանելի   է   դարձել  «Արարիչ»   գրությունը:
Երկրորդ  մասում   Հադրութի շրջվարչակազմի  աշխատակազմի   մշակույթի  և երիտասարդության  բաժնի    նախաձեռնությամբ   թխվել   է   արցախյան այցեքարտ     հանդիսացող      4մ   26  սմ  երկարությամբ    ժենգյալով  հաց:  
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի   վարիչ  Երազիկ  Հայրիյանն  ասել է, որ   ուտեստը   պատրաստելու  համար   նախապես   պատրաստվել   է  հատուկ  հարմարանքներ: Հադրութի շրջանում առաջին  անգամ   պատրաստված  2 մետր   83   սմ-անոց  հսկա ժենգյալով հացը, որում  որպես   հումք   օգտագործվել  է    28 բուսատեսակ,  գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»: Երկրորդ  անգամ այն    թխվել  է  Հաթերքում  կայացած   ժենգյալով հացի երկրորդ փառատոնին՝    3մ  3սմ  երկարությամբ:
««Ճանաչիր քո հայրենիքը» խորագիրով այս միջոցառումը ևս մի առիթ է ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը սերնդեսերունդ փոխանցվել է մեզ, ճանաչելի դարձնել ողջ աշխարհին»,-ասել է Երազիկ  Հայրիյանը:
Աշխարհի  ամենաերկար  ժենգյալով  հացը   կտրելու    պատիվը  տրվել  է  «Արարիչ»   բարեգործական  հիմնադրամի  հոգաբարձուների    խորհրդի  նախագահ  Կարեն  Սարգսյանին:
Միջոցառման  վայրում     առանձին  տաղավարներում  տեղի  է  ունեցել  հյուրասիրություն:
Համերգային  ծրագրին  իրենց  մասնակցությունն  են  ունեցել   Էրիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, Հայկոն, Սեդրակ Պապյանը, Մարգարիտա Պոզոյանը, Արսեն  Սաֆարյանը, Լիլիթ   Ավանեսյանը, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի սաները և այլք:

Միջոցառումը  վարել  են  Ավետ  Բարսեղյանը և  Թամարա Պետրոսյանը (Տոմա):
Տոնական    համերգին    «Արարիչ» բարեգործական հիմնադրամի  տնօրեն  Նարեկ  Ավետիսյանն  իր  խոսքում  շնորհակալություն է   հայտնել  բոլոր  այն   անձանց,  որոնց  շնորհիվ  կայացել  է  միջոցառումը:
Հիմնադրամի   տնօրենը   մայիսյան   հաղթանակների   առթիվ     շնորհավորել  է    համայն   հայությանը՝  մաղթելով  հարատև  խաղաղություն  և  երկրի   զարգացում:
Խոսելով   «Արարիչ»  հիմնադրամի  գործունեության    մասին՝    Ն. Ավետիսյանը  մասնավորապես  ասել է. «Հիմնադրամը  ստեղծվել  է  մոտ  3  ամիս  առաջ  մեր  ազգանվեր  հայրենակից  Կարեն  Սարգսյանի  նախաձեռնությամբ, որը  հետապնդում  է  միայն  մեկ  նպատակ՝   ծառայել  հայրենիքին, աջակցել  մեր  հայրենակիցների   այն  գաղափարներին  ու  նախաձեռնություններին, որոնք կնպաստեն  հայրենիքի   զարգացմանն  ու  հզորացմանը: Հիմնադրամն  իր  ստեղծման   ընթացքում    աջակցել  է  մի  շարք  մշակութային,  սոցիալական, կրթական  ծրագրերի:    Մեր  կողմից  իրականացվող   «Ճանաչիր քո հայրենիքը»  ծրագրի  մտահղացումն  առաջացել  է  «Ազատ  Հայրենիք»   կուսակցության  նախագահ  Արայիկ Հարությունյանի  և    «Կապավոր»   ՍՊԸ  խորհրդի   նախագահ  Արման  Հակոբջանյանի   հանդիպման   ընթացքում: Ներկայումս   ծրագրին  մասնակցել  են    Արցախի   բուհերի,  մշակութային   կենտրոնների    շուրջ  350  երիտասարդներ:
Այդ  ծրագրի    եռօրյա  այցի  ընթացքում  երիտասարդները  լինում  են  Երևանում  և  Դիլիջանում, այցելում պատմամշակութային  վայրեր, թնգարաններ, հանդիպումներ  ունենում  քաղաքական  և  բիզնես  ոլորտի  մի    շարք   գործիչների  հետ: Մեր  հիմնադրամը  պատրաստակամ է   աջակցել  այն  բոլոր  ծրագրերին, որոնք  արարելով  զարգացնում  և  հզորացնում  են  հայրենիքը»:
Ֆլեշ-մոբի  մասնակից  Մանվել  Առստամյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ   ինքն   անձամբ  է մասնակցել  «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրին: Նա կարևորել  է  երիտասարդության  շրջանում  նման  միջոցառումների   կազմակերպումը:
«Այսօրվա   միջոցառումը    վկայում  է Արցախի, Հայաստանի  և  Սփյուռքի  մեր հայրենակիցների    միասնության   գաղափարը:  Հայ  ժողովրդի  հաղթանակների  գրավականը  միասնությունն է   ու   իրար   թիկունք  կանգնելը, որն  էլ   այսօրվա   միջոցառման   ասելիքն  է»,-ավելացրել  է  Մ. Առստամյանը:
Շուշիի  տեխնոլոգիական   համալսարանի  ուսանողուհի  Անի  Առաքելյանն  էլ   ասել  է, որ  «Արարիչ»  բարեգործական  հիմնադրամը  կարճ  ժամանակահատվածում  հասցրել  է  Արցախում  իրականացնել   բազմաթիվ  ծրագրեր, որոնցից   լավագույնը    «Ճանաչիր քո հայրենիքը»  ծրագիրն  է:
«Այս  ծրագիրը   ուղղված  է  մատաղ սերնդի  դաստիարակության   գործին, որում   մեծ  դերակատարություն  ունի   հիմնադրամի   հոգաբարձուների  խորհրդի   նախագահ   Կարեն  Սարգսյանը:  Մեր՝  Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի  ուսանաղության  անունից     երախտագիտության   խոսք  եմ  ուղղում  հիմնադրամի աշխատակիցներին»,- մասնավորապես  ասել է  Ա.  Առաքելյանը:
Միջոցառմանը  ներկա  էին   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակայնը,  ԱՀ  պետական  նախարար   Գրիգորի  Մարտիրոսյանը,    պետական  այրեր, հյուրեր  և  քաղաքացիներ:
Նշենք, որ «Արցախպրես» լրատվական գործակալությունը տոնական միջոցառումը  հեռարձակել  է   ուղիղ եթերով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search