Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կոչ է արել հունվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ պահանջել նրանից ազատ արձակել իրավապաշտպաններին և ադրբեջանական իշխանությունների մյուս քննադատներին:
Մերկելը պետք է ճնշի Ալիևին. Human Rights Watch
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Contact.az-ի փոխանցմամբ՝ «Մերկելը պետք է բաց չթողնի հնարավորությունը և Ալիևին հրապարակայնորեն կոչ անի դադարեցնել ճնշումը քաղաքացիական հասարակության վրա»,- նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Ասիայի հարցով տնօրեն Հյու Վիլյամսոնը: Նրա խորին համոզմամբ` Ադրբեջանի կառավարության քննադատների դեմ ուղղվող մեղադրանքները քաղաքական շարժառիթներ ունեն, և Մերկելը պետք է հասնի նրան, որ այժմ ճաղերի հետևում հայտնված վերոնշյալ անձինք ազատ -արձակվեն: «Նա պետք է հստակ ասի, որ Գերմանիան չի ուղարկի իր պաշտոնական պատվիարկությունը Բաքվի Եվրոպական խաղերին, եթե իրավապաշտպաններն ու ակտիվիստներն ազատ չարձակվեն»,- ասվում է Վիլյամսոնի հայտարարության մեջ: Նա թվարկել է Լեյլա և Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի, Խադիջա Իսմայիլովայի, Անար Մամեդլիի, Իլգար Մամեդովի և այլոց անունները` նշելով, որ Մերկելը պետք է անդրադառնա նրանց խնդրին: