Artsakhpress

Տնտեսական

Աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման մասին Սամվել Բաբայանի հնչեցրած խոստումները հիմնազուրկ են. ֆինանսների նախարարը փաստարկներ է ներկայացնում

Աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման և նորաստեղծ ընտանիքներին բնակարաններով ապահովելու մասին Սամվել Բաբայանի հնչեցրած խոստումները համարում եմ հիմնազուրկ արտահայտություններ, և կարծում եմ, սեփական ժողովրդին մոլորեցնելու միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելն ազնիվ չէ:

Աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման մասին Սամվել Բաբայանի հնչեցրած խոստումները հիմնազուրկ են. ֆինանսների նախարարը փաստարկներ է ներկայացնում

Աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման  մասին  Սամվել Բաբայանի հնչեցրած  խոստումները հիմնազուրկ են. ֆինանսների նախարարը փաստարկներ է ներկայացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ Արցախի հանրային հեռուստատեսության «Օր» լրատվական ծրագրին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես նշել եմ, որ մեր ընդհանուր բյուջեի մուտքերը կազմել են 105,7 մլրդ դրամ: Դրանից 52,6 մլրդ դրամն ուղղվել է աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների վճարմանը: Այդ թվում՝ 33,9 մլրդ կազմել է աշխատավարձը, 12,6 մլրդ՝ կենսաթոշակները և 6,1 մլրդ՝ նպաստները: Ըստ Սամվել Բաբայանի հայտարարությունների՝ մենք միջին կենսաթոշակներ պիտի ունենանանք 82,420 հազար դրամի սահմաններում, եթե հաշվենք, այսօրվա գործող միջին 43,200 հազար դրամ կենսաթոշակներին հատկացվող 12 մլրդ 612.6 մլն դրամին պետք է լրացուցիչ ավելացնենք 11,4 մլրդ դրամ կենսաթոշակ: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա ըստ նրա, հավաքարարները պետք է ստանան 147 հազար դրամ աշխատավարձ՝ այսօրվա 70 հազար դրամի փոխարեն: Այսինքն, դրանից ելնելով, համաչափ պետք է բարձրացնենք պետական հաստատություններում աշխատողների աշխատավարձերը շուրջ 2,1 անգամ՝ 70-ի ու 147-ի հարաբերակցությամբ ,և գործող 33,9 մլրդ դրամին ևս պետք է ավելացնենք 31,6 մլրդ դրամ (առանց բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացման):

Եվ եթե դրանից տեսականորեն առանձնացնենք եկամտային հարկը, որը կազմում է 21 տոկոս ևորը, չգիտեմ ինչու , Սամվել Բաբայանի կողմից համարվում էր թոշակառուի ֆոնդ,, ստացվում է, փաստացի բյուջեից պետք է ծախսենք 25 մլրդ: Այսինքն ևս 25 մլրդ դրամ մեզ պետք է աշխատավարձերի լրացուցիչ բարձրացման համար: Ինչ վերաբերում է նորաստեղծ ընտանիքների բնակարանների անվճար տրամադրման մասին նրա հնչեցրած հայտարարություններին, ապա վերջին 3 տարիների ընթացքում միջին վիճակագրական տվյալներով տարեկան ունենք 860 ամուսնացող զույգ: Յուրաքանչյուր բնակարանի համար իր կահավորանքով, կենցաղային տեխնիկայով ու նվազագույն ապրելու պայմաններով կառուցման կամ ձեռք բերման համար անհրաժեշտ է 20 մլն դրամ: Հետևաբար այս ծրագրի համար մեզ պետք է ևս 17 մլրդ 200մլն դրամ, որպեսզի կարողանանք այդ 860 նորաստեղծ ընտանիքներին ապահովել բնակարաններով: Այս երեք թվերը եթե գումարենք ստացվում է, որ մեզ պետք է 25 մլրդ աշխատավարձի համար, 11,4 մլրդ թոշակների համար և 17,2 մլրդ բնակարանների և բնակելի տների ձեռքբերման համար: Եթե դրանք գումարենք այսօվա գործող 52,6 մլրդ դրամ աշխատավարձերին ու թոշակներին, ստացվում է, որ մեր ընդհանուր ծախսերը կազմում են 106.2 մլրդ դրամ: Իսկ մեր բյուջեն, ընդհանուր առմամբ, 105,7 մլրդ է կազմում:

Այս հայտարարություններով եթե առաջնորդվենք ու համարենք իրատեսական, ապա ստացվում է, որ մեր բյուջեի մնացած ծրագրերը՝ կրթության, առողջապահության, անվտանգության, մշակույթի, կապիտալ ներդրումների, ենթակառուցվածքների կառուցման և մի շարք բազմաթիվ ծրագրեր չպետք է իրականացնենք, այլ միայն իրականացնենք 3-4 ծրագրերի ծախսեր՝ տանք աշխատավարձեր, կենսաթոշակներ, նպաստներ և նորաստեղծ ընտանիքներին՝ բնակարաններ: Իսկ մնացած խոստումները նույնպես անիրատեսական են՝միտված այս ժամանակաշրջանում քաղաքական դիվիդենտներ հավաքելուն:Ուզում եմ նշել, որ տարբեր կուսակցությունների, հասարակական քաղաքական գործիչների կողմիցարված բոլոր գայթակղիչ հայտարարությունները անարձագանք չեն մնալու ֆինանսների նախարարության կողմից , եթե դրանք վերաբերում են պետական ֆինանսների կառավարման ոլորտին և իրականության հետ որևէ կապ չունեն: 

Ընդհանրապես աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ վճարների մասով մենք գտնվում ենք ՀՀ-ի հետ մեկ միասնական դաշտում և առանձին, ինքնուրույն բարձրացումների մասին խոսելը իրատեսական չէ: Այսօր աշխատավարձների բարձրացման մասով կան ՀՀ-ում հայտարարություններ բանակի զինծառայողների, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին և մենք էլ այդ բարձրացումներին համահունչ իարականացնում ենք այդ գործընթացները»,- ասել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search