Artsakhpress

Սպորտ

Վախենալու ոչինչ չկա. Մխիթարյանը՝ Մ19 Եվրո-2019-ի վիճակահանության մասին

Մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և մրցաշարի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է մրցաշարը Հայաստանում անցկացնելու պատասխանատվության և միջազգային խաղերի մասին.

Վախենալու ոչինչ չկա. Մխիթարյանը՝ Մ19 Եվրո-2019-ի վիճակահանության մասին

Վախենալու ոչինչ չկա. Մխիթարյանը՝ Մ19 Եվրո-2019-ի վիճակահանության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Միշտ էլ հաճելի է ու նաև պատասխանատու, քանի որ ներկայացնում ենք Հայաստանն ու մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչ է նշանակում հայ լինելը, Հայաստանում ապրելը և Հայաստանի հավաքականում խաղալը:
Կարծում եմ՝ շատ լավ միջոցառում է լինելու ու մեր ֆուտբոլիստները պատվով հանդես կգան:
Երբ ես էի այդ տարիքում, ամբողջ տարի սպասում էինք, թե երբ ենք միջազգային խաղերի մասնակցելու, որպեսզի հաճույք ստանանք, քանի որ ուժեղ հավաքականների դեմ խաղալը միշտ էլ հաճելի է: Կարողանում ես հասկանալ, թե ինչ մակարդակի վրա ես գտնվում, հասկանում ես քո ուժեղ և թույլ կողմերը: Նաև միշտ հաճելի էր տեսնել, թե ինչ աստղեր են խաղում քո դեմ, որոնք հետագայում կխաղան շատ բարձրակարգ թիմերում:
Միշտ սպասել եմ ու մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այդ խաղերին»,- նշել է Մխիթարյանն ու խոսել նաև վիճակահանության արդյունքների մասին.
«Երևի՝ բոլորը դժգոհ են վիճակահանությունից, քանի որ կարելի է ասել՝ ամենաուժեղ մրցակիցների հետ միևնույն խմբում են ընդգրկվել, չնայած՝ չկան թույլ մրցակիցներ: Բայց մեր տղաները պետք է խաղան, պետք է ցույց տան, որ իրենք արժանի են խաղալ այդ հավաքականների դեմ:
Վախենալու ոչինչ չկա. բոլորն էլ ֆուտբոլիստ են, բոլորն էլ մարդ են: Միակ բանը, որ նրանք կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի ներածին չափով ու բոլորին ցույց տալ, որ իրենք կարող են խաղալ բարձր մակարդակով: Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Եվրոպա, ինչը շատ լավ կլինի թե՛ նրանց, թե՛ հայկական ֆուտբոլի համար»,- նշել է Հայաստանի հավաքականի ավագը:
Հիշեցնենք՝ Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ կմրցի Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի իր հասակակիցների հետ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search