Artsakhpress

Հասարակական

Գանձասարում կայացել է թոնրահացի մրցույթ-փառատոն

Այսօր՝ հունիսի 1-ին, ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գանձասարի վանական համալիրին հարակից «Հացատուն» էթնո-մշակութային շենքի տարածքում կայացել է տոնական միջոցառում և թոնրահացի մրցույթ-փառատոն՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Գանձասարում կայացել է թոնրահացի մրցույթ-փառատոն

Գանձասարում կայացել է թոնրահացի  մրցույթ-փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տոնական միջոցառումն ուղեկցվել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի նախադպրոցական տարիքի խմբի երեխաների ասմունքներով, հայրենասիրական երգերով ու պարերով:
Գանձասարի վանքի հոգևոր հովիվ, հոգեշնորհ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ կատարվել է թոնրահացի խմորի օրհնության կարգ: Նա ողջ աշխարհի երեխաներին մաղթել է ուրախ և անհոգ մանկություն՝ խաղաղ երկնքի տակ և նշել, որ Աստված առանձնահատուկ սիրով է լցված երեխաների հանդեպ:
Հնչեցնելով բարի խոսքեր ու օրհնանքներ, պատմելով բազմաթիվ ավանդազրույցներ թոնրատան ու թոնրահացի մասին՝ ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամները թխել են թոնրահացը: 
Մեզ հետ զրույցում ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանն ասել է, որ միջոցառման նպատակն է նպաստել Արցախում հայ ազգային ավանդույթների տարածմանն ու ինքնագիտակցության բարձրացմանը:
«Մենք մեր նախնիներից ստացել ենք հարուստ մշակութային ժառանգություն, և մեր պարտքն ու պարտականությունն է այն պահել, պահպանել և փոխանցել գալիք սերունդներին:Թոնիրն ու թոնրահացը արցախյան մշակութային կյանքում սրբազան նշանակություն ունեն: Դրանք ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ բաղադրիչներից են, որոնք խորհրդանշում են արցախահայերի բնիկ ժողովուրդ լինելը:Վերադառնալով մեր ազգային արժեքներին՝ մենք հնարավորինս մոտ կլինենք մեր արմատներին: Ճանաչելով է սկսվում սերը հայրենիքի հանդեպ,իսկ ճանաչելով հայրենիքը , մենք կբացահայտենք ինքներս մեզ»,-ասել է Ա. Հայրապետյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search