Artsakhpress

Հասարակական

Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ

Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հունիսի 1-ի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրայիկ Հարությունյանի ուղերձը ներկայացնում է ամբողջությամբ: 
«Ամենապայծառ ու լուսավոր տոնի առթիվ իմ ջերմ և սրտանց շնորհավորանքներն եմ հղում մեր բոլոր փոքրիկներին:
Վերջին տարիներին Արցախի ամենամեծ ձեռքբերումներից եմ համարում ծնունդների թվի ավելացումը: Այս քաղաքականությունը, միանշանակ, պարտավոր ենք շարունակել, քանի որ յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեր հայրենիքի վաղվա օրն է, մեր հուսալի և երաշխավորված ապագայի հիմքը:
Անցած տարիների ընթացքում մեծ ջանքեր են ուղղվել մեր երեխաների երջանիկ մանկության համար անհրաժեշտ միջավայր ստեղծելուն, բայց պետք է խոստովանենք, որ անելիքներ դեռ շատ կան: Եվ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի նրանք ապրեն բարեկեցիկ ու պաշտպանված հայրենիքում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր փոքրիկներին այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անհոգ մանկություն և լուսավոր ապագա»,- գրել է Հարությունյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գործարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ուսուցման դասընթացի և աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության ծրագիրը

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը՝ Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, փորձում են «կափարիչ» դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց պետք չէ գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտարարում է Ժամանակավոր թափուր հաստիքների մրցույթ

Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները՝ ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհ

Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Search