Artsakhpress

Սպորտ

Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը դուրս է եկել 4-րդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում անցկացվող «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին:

Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը դուրս է եկել 4-րդ շրջան

Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը դուրս է եկել 4-րդ շրջան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե: 23-ամյա թենիսիստը, որը մրցաշրջանում հանդես է 10-րդ համարի ներքո, Կլիժանի նկատմամբ հաղթանակ է տարել 6:1, 6:4, 6:3 հաշվով, փոխանցում է tert.am-ը:

Հաջորդ շրջանում Խաչանովը ռակետը կխաչաձևի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ, որն 9-րդ տեղն է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիտների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանշային աղյուսակում: 

ATP-ի վարկանիշում Խաչանովը զբաղեցնում է 11-րդ տեղը: ATP-ի մրցաշարերում նա 4 հաղթանակ է տարել: Մեծ Սաղավարտի մրցաշրջանի երկրորդ մարցաշարն անցկացվում է Փարիզում և ավարտվելու է հունիսի 9-ին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 42. 66 մլն եվրո:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search