Artsakhpress

Սպորտ

Conifa ֆուտբոլային առաջնության մեկնարկը տրվել է Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպմամբ

Այսօր՝ հունիսի 2-ին, Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի է ունեցել Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է Աբխազիայի հաղթանակով:

Conifa ֆուտբոլային առաջնության մեկնարկը տրվել է Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպմամբ

Conifa ֆուտբոլային առաջնության մեկնարկը տրվել է Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախքան խաղի մեկնարկը՝ հայրենասիրական երգերով ու պարերով հանդես է եկել «Տնջրե» ավանդական երգի պարի համույթը:
Մեզ հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն ասել է, որ Ասկերանն առաջին անգամ է հյուրընկալում արտերկրից ժամանած մարզիկների այսպիսի լայն զանգված:
«Անցկացնելով մրցաշարը մեր հանրապետությունում՝ վստահ ենք, որ այն կնպաստի տարբեր երկրների հետ բարեկամական կապերի ամրապնդմանը և խթան կհանդիսանա ֆուտբոլի և զբոսաշրջության զարգացման համար: Այն դրական ազդեցություն կունենա Արցախի սոցիալ տնտեսական կյանքի զարգացման, մարզամշակութային կապերի ընդլայնման և միջազգային ճանաչման վրա: Բոլոր թիմերին մաղթում եմ ոգևորիչ խաղ և ազնիվ մրցակցություն»,-ասել է նա:
Ֆուտբոլային հանդիպումը մեկնարկել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների պետական օրհներգերի հնչեցմամբ:
Խաղի ընթացքում առաջին գոլը 27-րդ րոպեում խփել է Չամերիայի հավաքականը, այնուհետև 47, 48 և 72-րդ րոպեներում խփած գոլերով Աբխազիան 3-1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպմանը ներկա Աբխազիայի հերոս, հայերի  միության նախագահ  Գալուստ Տրապիզոնյանն ասել է, որ Ասկերանում  առաջին անգամ է և տպավորված է նրա հյուրընկալությամբ ու կազմակերպվածությամբ:
Նա նշել է նաև, որ ոգևորված է թիմի հաղթական ու հաջողակ մեկնարկային խաղով:
Չամերիայի թիմի դարպասապահ Էդմոնդ Հոխհան էլ ասել է, որ խաղը բավականին հետաքրքիր անցավ և պարտությունը չի հուսահատեցնում նրանց թիմին:
Նա նաև նշել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի հյուրընկալությամբ ու բարությամբ:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, ֆուտբոլասերներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Շահրամանյանը նոր իրողություններ է բացահայտել. Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստի մասին

Search