Artsakhpress

Սպորտ

Հարավային Օսիան 2-1 հաշվով հաղթել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի թիմին

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» և ԱՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Մարտունի քաղաքում այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել մարզադաշտի բացման արարողություն:

Հարավային Օսիան 2-1 հաշվով հաղթել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի թիմին

Հարավային   Օսիան  2-1  հաշվով   հաղթել  է  Արևմտյան  Հայաստանի   ֆուտբոլի  թիմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   մարզադաշտի  բացման   պատիվը  տրվել  է    «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի   հիմնադիր  Վլադիմիր  Ավագյանին  և   Մարտունու  շրջվարչակազմի  ղեկավար  Մհեր  Օհանյանին:
Միջոցառմանը   «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի»  գործադիր  տնօրեն   Վարդան  Կիրոյանցը,  ողջունելով  ներկաներին,  շնորհավորել  է բոլորին՝ Արցախում  ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության  անցկացման համար: 
Առաջնության  մասնակից  ֆուտբոլային   հավաքականներին  նա   մաղթել  է   հետաքրքիր  և  խաղ:
Մարտունու   շրջվարչակազմի  ղեկավար  Մհեր  Օհանյանն էլ  ասել է, որ   այսօր   Մարտունիում  ոչ  միայն   նոր  մարզադաշտ  է  բացվել, այլև  տեղի  է  ունեցել  թիվ  2  մանկապարտեզի,   ինչպես  նաև   մարզասրահի  բացման  արարողություններ:
Նա  կարևորել  է  Մարտունիում միջազգային  չափանիշներին   համապատասխան  մարզադաշտ ունենալը, նշելով,  որ  մարտունեցիները  միշտ  աչքի են  ընկել   իրենց  ֆուտբոլասիրությամբ: Մարզադաշտում    հետագայում կնախատեսվեն  տարբեր   միջոցառումներ՝  սպորտային, մշակութային  և  այլն:
Մ. Օհանյանի  խոսքով՝ Արցախում ConiFA-2019-ի  անցկացումը  կնպաստի  ֆուտբոլի  մասսայականացմանը,  զարգացմանը  և  նոր   ֆուտբոլիստների  ի  հայտ բերմանը:
Մարտունու   մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի   կողմից       «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի    հիմնադիր  Վլադիմիր  Ավագյանին  է    հանձնվել   ձեռքի   աշխատանք՝  ConiFA-2019-ի  լոգո  պատկերով:  
Մարզադաշտի   շինարարական  աշխատանքների   ժամանակ   ցուցաբերած  իրենց  ակտիվության  համար արարողության  ժամանակ  մի  խումբ  անձինք  պարգևատրվել  են    շնորհակալագրերով  և  դրամական   պարգևներով:
Ելույթներից   հետո   տեղի է ունեցել   Արևմտյան  Հայաստանի  և  Հարավային  Օսիայի հանրապետությունների  ֆուտբոլային  խաղը:  
Մինչև   խաղի  մեկնարկը   հնչել  է  ԱՀ-ն  և    մրցող  թիմերի  երկրների   օրհներգերը: Խաղն  ավարտվել  է  2-1  հաշվով   հօգուտ    Հարավային  Օսիայի:
Հարավային  Օսիայի  սպորտի  և  զբոսաշրջության կոմիտեի  ներկայացուցիչ  Սերգեյ  Զասեևը   մեզ  հետ  զրույցում  ասել է, որ   բավականին   մեծ  ջանք  են   ներդրել, որպեսզի   հաղթեն  մրցապայքարում:  
«Մենք  շատ ուրախ ենք, որ    ժամանել  ենք  նման  հրաշալի  երկիր՝  Արցախ,  և  այստեղ   գրանցել  մեր   խաղի   առաջին  հաղթանակը:  Մեզ  համար  իհարկե  ցանկալի  է, որ    միշտ  հաղթենք, բայց   ամենակարևորն  այն  է, որ   մենք  մեր  մասնակցությունն  ենք  ունենում   ConiFA-2019-ին»,-ավելացրել  է  Ս. Զասեևը:
Արևմտյան  Հայաստանի  Հանրապետության  վարչապետ  Գառնիկ  Սարգսյանն  էլ  ասել  է, որ  չնայած   իրենց  թիմին  չի  հաջողվել  հաղթել,  բայց  իրենց  համար կարևորը    մասնակցությունն  էր  ու  հետաքրքրիր  խաղ    ցուցադրելը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո   Սահակյանը, Հարավային  Օսիայի  նախագահ  Անատոլի  Բիբիլովը, Արևմտյան  Հայաստանի  Հանրապետության   նախագահ  Արմենակ  Աբրահամյանը, պետական  պաշտոնյաներ, հյուրեր  մի  շարք  երկրներից, լրագրողներ, ֆուտբոլասեր  հասարակություն  և  այլք:   

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search