Artsakhpress

Սպորտ

Հունիսի 3-ի դրությամբ Ա խմբում առաջատար է Աբխազիայի ֆուտբոլային հավաքականը. կայացել է ասուլիս

Այսօր` հունիսի 3-ին, կայացած ֆուտբոլային խաղերից հետո CONIFA Artsakh-ի PR և մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը հանդես է եկել ասուլիսով:

Հունիսի 3-ի դրությամբ Ա խմբում առաջատար է Աբխազիայի ֆուտբոլային հավաքականը. կայացել է ասուլիս

Հունիսի  3-ի    դրությամբ   Ա  խմբում  առաջատար  է  Աբխազիայի  ֆուտբոլային  հավաքականը. կայացել  է  ասուլիս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  Հ.  Բարսեղյանը  ներկայացրել  է  Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու  և  Ասկերանի  մարզադաշտերում   կայացած  ConiFA- 2019  մրցաշարի  երկրորդ   տուրի   արդյունքները:
Ա  խմբում  առաջին  հանդիպումը տեղի  է ունեցել Սապմիի  և  Աբխազիայի  հավաքականների  միջև  Մարտակերտի  մարզադաշտում. խաղն  ավարտվել է  0-1  հաշվով  հօգուտ  Աբխազիայի: Չամերիայի  և    Արցախի  թիմերի  հանդիպումը  տեղի է ունեցել  Մարտունիում:
Հ.  Բարսեղյանի խոսքով՝    մրցապայքարում   շատ  էր  դեղին  քարտերը, մասնավորապես  3-ը  ստացել է  Չամերիայի  հավաքականը: Խաղն  ավարտվել  է 4-1  հաշվով հօգուտ  Չամերիայի:
Բ  խմբում առաջին  հանդիպումը  տեղի  է  ունեցել  Ասկերանում՝ Սեկեյ Լանդի  և  Արևմտյան   Հայաստանի    հավաքականների  միջև, որն  ավարտվել  է  5-0  հաշվով՝ հօգուտ  Արևմտյան  Հայաստանի:
Երկրոդ   խաղը    տեղի  է  ունեցել  Ստեփանակերտում՝  Հարավային  Օսիայի  և  Պադանիայի  միջև: Այն   ավարտվել  է  2-1  հաշվով՝  հօգուտ   Հարավային  Օսիայի:
«Այսօրվա  դրությամբ  Ա  խմբում  առաջատար  է  Աբխազիան՝  6  միավորով, իսկ Բ  խմբում  ընդգրկված  Սեկեյ-Լանդ, Արևմտյան  Հայաստան, Հարավային  Օսիա  և  Պադանիա  հավաքականներն ունեն   3-ական  միավորներ: Արևմտյան   Հայաստանի  հավաքականը  Բ    խմբում   առաջատարն  է՝  այսինքն   խփած  և  ստացած  գոլերի   հարաբերակցության  մեջ  ունի  առավելություն»,-ավելացրել  է Հ. Բարսեղյանը:
 
Խոսելով  վաղվա՝  հունիսի  4-ի ֆուտբոլային  մրցումների  մասին՝  CONIFA Artsakh-ի PR և մարքեթինգի թիմի ղեկավարը  տեղեկացրել  է,  որ   Ա   խմբում  ընդգրկված    Արցախ-Աբխազիա  հավաքականների խաղերը  տեղի    կունենա    Մարտունիում՝   ժամը 18:00-ին, Չամերիա-Սապմիի  խաղերը՝  Մարտակերտի  մարզադաշտում՝ ժամը 18:00-ին: Բ  խմբում  Հարավային  Օսիա-Սեկեյ Լանդի հավաքականների  միջև  խաղերը  տեղի  կունենան  Ասկերանի  մարզադաշտում՝   ժամը  16:00-ին, Պադանիա-Արևմտյան  Հայաստան  թիմերի  խաղերը՝    Ստեփանակերտում՝ ժամը  18:30-ին:
Ասուլիսի  վերջում  Հ.  Բարսեղյանը  պատասխանել  է  ներկաների  հարցերին:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search